Հայտարարություններ

«Կըտ-կըտ ճուտիկը» գալիս է Գյումրի

Ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի հերոսը սկսում է հայաստանյան իր շրջագայությունները։

Հանրային լրագրության ակումբը 2020թ․-ի սեպտեմբերին մեկնարկած «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել ամերիկյան բեսթսելլեր «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է չի լինում առցանց» հեքիաթների հեղինակային իրավունքները, թարգմանել և հրատարակել դրանք հայերենով:
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հետ համագործակցությամբ «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի հիման վրա ստեղծվել է նաև տիկնիկային ներկայացում, որը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրու «Անի» պարտեզում։
Այս գրքերի հետ ծանոթությունը թե՛ մեծերին, թե՛ փոքրերին կօգնի՝ ավելի լավ հասկանալու համացանցն ու մեդիան, դրանց տված հնարավորություններն ու բարօրության հասնելու նպատակով դրանք կիրառելու միջոցները, ինչպես նաև՝ խուսափելու համացանցում առկա հնարավոր թակարդներից։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԲԱՑ Է ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ։
———————————————
Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։
Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected], [email protected]


Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend