Գրքի և ձեռնարկի շնորհանդես․ Մեդիագրագիտության շաբաթ
Գրքի և ձեռնարկի շնորհանդես․ Մեդիագրագիտության շաբաթ
- November 1, 2024
- Category: Նորություններ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային լրագրության ակումբը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական աջակցությամբ, հայերեն է թարգմանել «Առցանց կենդանաբանական այգի» մանկական գիրքը, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային գրագիտության խթանման ուղեցույց՝ նախատեսված նախադպրոցական ուսումնական հաստատությունների և տարրական դասարանների մանկավարժների համար։
Սիրով հրավիրում ենք Երևանի նախակրթարանների տնօրեններին, դաստիարակներին, մեթոդիստներին և դպրոցների տարրական դասարանների մանկավարժներին մասնակցելու գրքի և ուղեցույցի շնորհանդեսին, որը տեղի կունենա Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում՝ նոյեմբերի 6-ին, ժամը 12:00-13:30-ին, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Տիգրան Մեծ 17, 3-րդ հարկ, 305 սրահ)։
Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ – https://bit.ly/40qzjue
Միջոցառմանը ներկա է լինելու նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ, Քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ։
Միջոցառման բացման խոսքում Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը կներկայացնի հյուրերին և ողջույնի խոսք կտրամադրի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչին և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալին, Մանկավարժական համալսարանի ռեկտորին։ Այնուհետև, ՀԼԱ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանը կներկայացնի գիրքը և ձեռնարկը, որոնք նպատակ ունեն մատչելի ձևով ներկայացնել մեդիագրագիտության կարևորությունն ու թվային անվտանգության մարտահրավերները, ինչպես նաև համացանցում անվտանգ գործելու կանոններն ու սկզբունքները։ Գիրքը թարգմանած 12-ամյա Ստելլա Սահակյանը կպատմի իր փորձառության մասին, իսկ Մանկավարժական համալսարանի դասախոս, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Պողոսյանը կանդրադառնա մեդիագրագիտության դասավանդման կարևորությանը։
Միջոցառման ավարտին ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կստանան գրքի և ձեռնարկի մեկական օրինակ։