Հայտարարություններ

Գրքի տոնին ընդառաջ՝ մանկապարտեզներին նվիրում ենք մեդիագրագիտությանն ուղղված հեքիաթներ

Հանրային լրագրության ակումբը, Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, մեկնարկում է գրքարշավ՝ գրքեր նվիրելով նախադպրոցական ուսումնական հաստատություններին: Փետրվարի 15-18-ը՝ ժամը 15:00-17:00-ը, մանկապարտեզների ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք մեր գրասենյակ (Սարյան 12, 3-րդ հարկ)՝ ձեռք բերելու թվային անվտանգությանն ու մեդիագրագիտությանն ուղղված ամերիկյան բեսթսելլեր հեքիաթների հայերեն տարբերակները՝ «Կըտ-կըտ ճուտիկը», «Լինում է, չի լինում… առցանց», «Թվային պոչ»: Քանակը սահմանափակ է. նախագրանցումը՝ պարտադիր։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել այս ձևաթուղթը։

Առաջին 15 գրանցվողները կհրավիրվեն մեր գրասենյակ՝ ձեռք բերելու գրքերը:

Մենք խրախուսում ենք ընթերցանությունը և կարևորում անվտանգ առցանց միջավայրի ստեղծումը մեր հասարակության համար, իսկ գիտելիքներով պետք է զինվել հենց նախադպրոցական տարիքից, ուստի մեր թարգմանած հեքիաթները յուրօրինակ ուղեցույց կդառնան երեխաների համար՝ իրենց համացանցային հետագա ճամփորդության ընթացքում:

Եկեք, ընդունեք նվերը, ընթերցեք և օգնեք փոքրիկներին մեդիագրագիտության հմտություններ զարգացնելու ճանապարհին։ 

Հանրային լրագրության ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում էր ձեռք էր ամերիկյան այս բեսթսելլեր  հեքիաթների հեղինակային իրավունքներն ու հրատարակել դրանք հայերեն լեզվով: 

Ձեզ ենք ներկայացնում նաև մեդիագրագիտության և թվային անվտանգության օգտակար ձեռնարկներ.

Վստահելի տեղեկությունների որոնում – ուսումնամեթոդական ձեռնարկ
Երեխաները և մեդիան – ձեռնարկ ծնողների և խնամակալների համար
Մեդիագրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ․ միջազգային փորձը, իրավիճակը Հայաստանում, անհրաժեշտ փոփոխությունները

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend