Լուսաբանելով տրավման․ ի՞նչ պետք է իմանա մեդիաաշխատողը
- July 17, 2021
- Category: Նորություններ
Պատերազմներ, համաճարակներ, ցույցեր, բնական աղետներ, հրդեհ, մարդկային վիշտ ու տառապանք․ լրագրողներն ու մեդիաաշխարհի ներկայացուցիչներն առաջիններից են արձագանքում ճգնաժամային իրավիճակներին՝ իրենց ուսերին վերցնելով մեծագույն պատասխանատվությունը՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը։
Ցանկացած առաջադրանքից առաջ պետք է հոգ տանել ֆիզիկական և հոգեբանական պատշաճ պատրաստվածության մասին․ դա թույլ կտա գրագետ մոտեցում ցուցաբերել տրավման լուսաբանելիս՝ չվնասելով ո՛չ ձեզ, ո՛չ զրուցակիցներին, ո՛չ լսարանին։
Այս գրքույկում կխոսենք սթրեսի, տրավմայի, ինչպես նաև տրավմատիկ իրավիճակներում մեդիաաշխատողների առջև ծառացող մարտահրավերների ու դրանց դիմագրավելու կարևորության մասին։
Ձեռնարկը հասանեի է՝ այստեղ։
Սույն ձեռնարկը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ:
#EED #Journalism #WarReporting