Հայտարարություններ

Հավաքագրվում են Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների տվյալները՝ նրանց աջակցման մեխանիզմների մշակման համար

Արցախում կատարվող ողբերգական դեպքերի հետևանքները բացասականորեն են անդրադառնում լրագրողների, նրանց գործընկերների և հարազատների վրա, քանի որ նրանց աշխատանքն ուղիղ առնչություն ունի իրավիճակը լուսաբանելու, մարդկային տրավման ու տառապանքը վավերագրելու հետ։

Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ), Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Ստեփանակերտի մամուլի ակումբը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը «Արագ արձագանքման ֆոնդ» նախաձեռնության շրջանակում փորձում են մշակել Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների աջակցման մեխանիզմներ, հայթայթել համապատասխան ռեսուրսներ՝ թիրախային օգնության նպատակով։

Սակայն, այդպիսի աջակցությունն անհրաժեշտ է հիմնել մեր գործընկերների առկա կարիքների ուսումնասիրման հիման վրա, ինչը հնարավոր չէ առանց նրանց մասնակցության։ Այս փուլում մենք հավաքագրում ենք Արցախի մեդիա համայնքի ներկայացուցիչների տվյալները։

Հարգելի՛ արցախցի մեդիա աշխատողներ, լրագրողներ, եթե ցանկանում եք ներգրավվել մեր ապագա ծրագրերում, խնդրում ենք տրամադրել երկու րոպե և լրացնել ներկայացված ձևաթուղթը․ https://forms.office.com/e/ewn0Y0sQHH

Հավաստիացնում ենք, որ ձեր անձնական տվյալներն օգտագործվելու են միայն աջակցման ծրագրերի մասին իրազեկելու, կարիքներն ուսումնասիրելու նպատակներով։ Դրանք չեն փոխանցվելու ծրագրի հետ առնչություն չունեցող որևէ այլ կողմի։

Հավելյալ տեղեկությունների և/կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել՝ հեռ․՝ +37499 755 898, Էլ․ փոստ՝ [email protected]։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend