Հայաստան-Ադրբեջան․ ի՞նչ է լինելու
- December 16, 2021
- Category: Նորություններ
Հեղինակ՝ Ռիչարդ Գիրագոսյան
Հիմնական վարկածները, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մոտակա ամիսներին, երկու երկրների առաջնորդների երկու նշանակալից հանդիպումների ֆոնին՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Եվրամիության մասնակցությամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին Սոչիում «մինի գագաթնաժողով» է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նշանավորել է հայ-ադրբեջանական հակամարտությունում դիվանագիտական գործընթացի երկար սպասված վերսկսումը։
Հանդիպմանը քննարկվել է երկու հիմնական հարց՝ առևտրային և տրանսպորտային կապերի պլանավորվող «ապաարգելափակումն» ու երկու երկրների միջև սահմանազատումը։
Այս երկու հարցերը դեռևս լուծված չեն, թեև կարևոր կետեր էին 2020 թ․ նոյեմբերին Ռուսաստանի ճնշման տակ ստորագրված հրադադարի համաձայնագրում։
Լուծված չէ նաև հայ գերիների և պահվող այլ անձանց զգալի մասին վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարման հարցը։
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։