Նորություններ

«Ծիծաղելի կլիներ, եթե պատերազմն ավարտված լիներ»․ հայաստանցիները «Տոլմայի օրագրեր» կատակերգական սերիալի մասին

Հեղինակ` Սոնա Մարտիրոսյան

 

Dolma diaries կամ «Տոլմայի օրագրեր» (տեսանյութը կարող եք դիտել այս հոդվածի վերջում) վեբ-սերիալը նախաձեռնել են Հարավային Կովկասի և Գերմանիայի մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ և մեդիա արտադրողներ։ Նրանց նպատակն էր արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը տարածաշրջանում ստեղծված թշնամու կերպարներին, հատկապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում։

Հեղինակները դրա համար ընտրել են հորինված պատմությունների և հեռուստատեսային հումորի տարբերակը։

Դեռևս նկարահանված է ֆիլմի առաջին էպիզոդը։ Այն պատմում է համատեղ վարձակալած բնակարանում ապրող հայ, ադրբեջանցի և վրացի երիտասարդների մասին, որոնք եկել են Գերմանիա սովորելու և ստացել կրթաթոշակ, որի պարտադիր պայմաններից մեկը «հակառակ կողմի հետ համակեցությունն է»։ Ինչպես ծագեց մտահղացումը, ինչպես նկարահանվեց առաջին մասը՝ ստորև

Հեղինակներն ասում են, որ չեն սահմանափակել մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը, քանի որ այդպիսով կարելի է ծանոթանալ հանրային կարծիքի հետ, և դա կարող է ուղենիշ լինել ֆիլմի հետագա էպիզոդների ստեղծման ժամանակ։

Հատկանշական է, որ ավելի քան չորս հարյուր մեկնաբանություններում գրեթե չկա բացասական երանգավորում, դրանք հիմնականում ֆիլմի դրական ազդեցության, հումորի ու ֆիլմի միջոցով խաղաղասիրական գաղափարների տարածման մասին են։

Այս հոդվածը «Տոլմայի օրագրեր»-ի առաջին, պիլոտային մասի երևանյան ցուցադրությունից հետո տեղի ունեցած քննարկման ամփոփումն է։

Քննարկումը, սակայն, մեկնարկեց ֆիլմի դիտումից առաջ։ Կռվախնձորը «դոլմա» բառն էր, որն ըստ քննարկման մասնակիցների, թուրքական է, նշանակում է լցոնած, և որևէ աղերս չունի հայերեն «տոլմա» բառի հետ, որը նշանակում է խաղողի տերև։

Բառընտրության հետ կապված առաջին փոքրիկ ճակատամարտից հետո սկսվեց բուն քննարկումը։

Կարծրատիպերը չափազանցված են

27-ամյա կրթության կառավարիչ Քնարիկ Բաղդասարյանն ասում է, որ ֆիլմում ներկայացված կարծրատիպերը՝ հայ, ադրբեջանցի և վրացի երիտասարդների վերաբերյալ, խիստ չափազանցված են․

«Հայազգի Արմենը, որ Գերմանիա է գնացել սովորելու, ասում է, որ շատ է սիրում իր հայրենիքը, սակայն Եվրոպայում իրեն առավել ազատ է զգում, քանի որ կարող է հանդիպել իրեն դուր եկած աղջիկների հետ, ոչ թե «հոր մտերիմ ընկերոջ դստեր»։ Հայաստանում անազատության վերաբերյալ նման պատկերը ոչ միայն շատ հին է, այլև որևէ կերպ չի արտացոլում իրականությունը։

Բնականաբար, խոսքը հումորային սերիալի մասին է, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրա թիրախային լսարանը եվրոպացիներն են, ովքեր նաև այսկերպ են թյուր պատկերացում կազմում կովկասյան ժողովուրդների և նրանց արժեհամակարգի վերաբերյալ»։

 

Շարունակությունն այստեղ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend