Սույն թվականի մարտի 23-ին Բելցի քաղաքում գործող Նորդ նյուզ լրատվական կազմակերպությունում հյուրընկալվեցին Հայաստանից Մոլդովա մեկնած մեդիա ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ լրատվականի հարուստ փորձին հետախուզական լրագրության ոլորտում։ Այցի մասնակիցները ծավալուն քննարկումներ ունեցան 2024 և 2025 թթ․ Մոլդովայում կայացած ընտրությունների ժամանակ կոռուպցիոն սխեմաների բացահայտման, արտաքին ապատեղեկատվությունների, քաղաքական մանիպուլյացիաների կանխման և ընտրական գործընթացի լուսաբանման գործում իրենց ակտիվ դերակատարման մասին։
Ընթերցեք այցի մանրամասները այստեղ։
Ճանաչողական այցը Մոլդովա կյանքի է կոչվել Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի շրջանակում՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագիր, Գերմանական «Մարշալ» հիմնադրամի (ԱՄՆ) ի աջակցությամբ։
