Հայտարարություններ

Հայտարարություն Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի դեմ վերջին իրադարձությունների վերաբերյալ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դատապարտում է հիմնադրամի դեմ նորերս բարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակ խմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտում սերմանել: Հնչեցրած ստախոսությունը, որը մեղադրում է հիմնադրամին ամեն հնարավոր հանցանքի մեջ՝ երկրի կառավարությանը ղեկավարելուց մինչև քաղաքացիական բախումների հրահրում, բացահայտ հերյուրանք է: Անձինք, որոնք կանգնած են այս հերյուրանքների հետևում ակնհայտ կերպով ցանկանում են խանգարել մեր երկրին, մեր կառավարությանը և մեր քաղաքացիներին այն կարևոր գործում, որ դրված է մեր առջև:

Հայաստանը գտնվում է փոխակերպման շրջադարձային մի փուլում. փակ հասարակությունից՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներից, անհավասարությանից ու հանրային անվստահությունից անցում դեպի ժողովրդավար ու բաց հասարակություն:

Հեղափոխության սկզբից մենք սատարել ենք սիրո ու համերաշխության վրա խարսխված այս գործընթացը: Մենք կոչ ենք անում նոր Հայաստանին նվիրված բոլոր անձանց աշխատել միասին: Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք առաջ են տանում կայուն համակարգային բարեփոխումները ի նպաստ երկրի բոլոր քաղաքացիների: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, որոնք ջանում են պառակտել մեր հասարակությունը վախի ու բռնության քաղաքականությամբ:

Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը իր դռները բացել է 1997 թ.-ին: Այդ օրվանից ի վեր հիմնադրամը օգնություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին՝ ներառյալ ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալած կազմակերպություններին, հետաքննող լրագրողներին ու լրատվամիջոցներին, մարդու իրավունքների պաշտպաններին և ընտրությունների ու պետական եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին: Ավելի քան երկու տասնամյակ մենք գոհունակությամբ օժանդակել ենք նորարարական նախաձեռնություններ կրթության և հանրային առողջապահության ոլորտներում, որոնք ի թիվս այլ ծրագրերի ներառում են նոր մասնագիտացումների ու առարկաների հաստատումը և ավելի քան 6000 գիտական ամսագրերի հասանելիությունը խոշոր պետական բուհերում, ինչպես նաև պալիատիվ խնամքի և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժօգնության ներմուծումն ու զարգացումը: Այսօր մենք ունենք 22 աշխատակից և սատարում ենք 69 կազմակերպությունների ու անհատ ծրագրերի ամբողջ երկրում, որոնք աշխատում են բազմաթիվ ոլորտներում՝ սկսած մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունից մինչև ժողովրդավարական ինստիտուտների և որակյալ առողջապահական ու կրթական համակարգերի ամրապնդումը:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend