Հայտարարություններ

Հայտարարություն-կոչ․ ատելության խոսքի և բռնության կոչերի աճի կապակցությամբ

30.03.2021

Մենք, քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս,  խիստ մտահոգված ենք  Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։

Քաղաքական հակառակորդների և նրանց աջակիցների նկատմամբ վիրավորական պիտակների և հայհոյանքների կիրառումը, դավադրապաշտական տեսությունների, կեղծիքի և ապատեղեկատվության տարածումը,  վախի և փոխադարձ ատելության մթնոլորտի սերմանումը ուղղակիորեն անհամատեղելի են ժողովրդավարության և արդար ընտրությունների անցկացման սկզբունքներին։ Հանրային հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է քաղաքական շրջանակների նման անպատասխանատու պահվածքից և ակնկալում է բովանդակային և կոնկրետ քայլեր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Քաղաքացիներն արժանի են բազմակարծության և կարծիքի հարգանքի հիման վրա քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ ունենալ, որը նրանց հնարավորություն կտա  ընտրություն կատարել՝ ճշգրիտ պատկերացում ունենալով համակարգային ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից ստեղծված առաջարկվող լուծումների և նրանց կարողությունների մասին։

Հորդորում ենք իշխանական և ընդդիմադիր քաղաքական շրջանակներին զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ և արդար ընտրությունների իրականացման համար,  լեգիտիմ իշխանություն ձևավորելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Հանրային լրագրության ակումբ 

«Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Կանանց իրավունքների տուն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

«Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ

Սպիտակի  ՛՛ՇՈՂԵՐ՛՛ Կենտրոն

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների իրավապաշտպան ՀԿ

«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend