Նորություններ

Հայտնի են «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» մրցույթի երկրորդ փուլի արդյունքները

«Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» մրցույթի երկրորդ փուլում, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, Buro Networking Space-ում, մրցույթի հայտատուները բանավոր կերպով մասնագիտական ժյուրիին ներկայացրին իրենց նախագծերը։

Մրցույթի առաջին փուլում Հանրային լրագրության ակումբը ստացել էր 28 հայտ, որոնցից բանավոր ներկայացման արդյունքում ընտրվել են 10-ը։

Մրցույթի երկրորդ փուլում ընտրված նախագծերի հեղինակներն են՝

1․ Անգին Ծատուրյան
2․ Սերինե Սերոբյան
3․ Նարեկ Ալեքսանյան
4․ Նունե Ավետիսյան
5․ Արտեմ Ղազարյան
6․ Կարինե Կազարովա
7․ Նատալյա Օսյան/ Սոնա Խլոպուզյան
8․ Սոնա Հովսեփյան
9․ Ադրինե Թորոսյան
10․ Լուսինե Գրիգորյան

Մրցույթին ներկայացված հայտերը դիտարկվել են ըստ հետևյալ երեք չափորոշիչների՝

-նախագծերի համապատասխանությունը մրցույթի թեմատիկ շրջանակին,
-հանրային լայն շրջանակների համար թեմային առնչվող հարցերի հասկանալի և մատչելի ներկայացվածությունը,
-օգտագործված մեդիա ժանրերի և գործիքների ընտրությունն ու արդյունավետ կիրառումը։

Ընտրված նախագծերի հեղինակները մրցույթի երրորդ փուլում իրենց աշխատանքներն իրականացնելու համար ստացել են մեդիա մենթորի հետ աշխատելու և պատրաստի աշխատանքը ԶԼՄ-ում հրապարակելու հնարավորություն, ինչպես նաև՝ ֆինանսական աջակցություն։

Չորրորդ փուլում հրապարակման պատրաստ 10 աշխատանքները ներկայացվելու են այլ անդամներից կազմված մասնագիտական ժյուրիի դատին, որն էլ ընտրելու է լավագույն 3 աշխատանքները՝ դրանց հեղինակներին արժանացնելով դրամական պարգևատրման։

«Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» մրցույթն իրականանացնում են Հանրային լրագրության ակումբը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթին առնչվող տեխնիկական և բովանդակային բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբի լրագրող, ծրագրի համակարգող Սոֆի Թովմասյանին՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին։

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend