Նորություններ

«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015»-ի համար Knight-Mozilla OpenNews-ի կողմից նախատեսված մրցանակն այս տարի չսպառվեց

Հանրային լրագրության ակումբը հանդիպեց «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015»-ի հաղթող թիմերի հետ` մանրամասն ծանոթանալու Հեքըթոն [ՅԱՆ]-ի ընթացքում նրանց առաջարկած սթարթափ գաղափարներին:

Հանրային լրագրության ակումբը Knight-Mozilla OpenNews հիմնադրամի կողմից սահմանել էր խրախուսական դրամական մրցանակ հետաքննական լրագրությանը/մեդիային աջակցող ամենահետաքրքիր եւ օգտակար գործիքի դեմո տարբերակը մշակած թիմի համար:

Սակայն, թիմերի ներկայացրած գաղափարներից ոչ մեկը լրագրության ու մեդիա դաշտի զարգացման հետ, ցավոք, աղերսներ չուներ, այդ պատճառով Knight-Mozilla OpenNews-ի կողմից նախատեսված մրցանակն այս տարի չսպառվեց:

Փոխարենը` Հանրային լրագրության ակումբը թիմերին առաջարկեց աջակցել` դիմելու հետևյալ աքսելերատորին, եթե ունեն այնպիսի ամբիցիոզ պլաններ, ինչպիսիք են` Սիլիկոնյան հովտում հիմնադրվելն ու այդ միջավայրում սթարթափ ունենալը:

Հանրային լրագրության ակումբը թիմերին նաև աջակցություն կցուցաբերի հանրային իրազեկման աշխատանքների իրականացմամբ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend