Հեքըթոնի հաղթած նախագծերի ներկայացում Գյումրիում․ Մեդիագրագիտության շաբաթ

Հեքըթոնի հաղթած նախագծերի ներկայացում Գյումրիում․ Մեդիագրագիտության շաբաթ

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-16։30-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նախատեսում է հանդիպում, որի ընթացքում Հեքըթոնի հաղթած թիմերը կներկայացնեն իրենց հետաքրքիր և նորարարական նախագծերը՝

🔹 Նկարների և հղումների ստուգման հարթակ
🔹 Մեդիագրագիտության հմտությունների զարգացման հեռախոսային խաղ
🔹 Արհեստական բանականությամբ տեսանյութեր՝ թվային անվտանգության մարտահրավերների մասին
 Հյուրեր և բանախոսներ
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Անաստասիա Կոլիվասը, Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, իսկ մեր գործընկերների շարքում կլինեն՝ Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, երիտասարդ սթարթափերներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, լրագրողներ։
 Թեմաներ
Միջոցառման ընթացքում կքննարկվեն թվային անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր թեմաները՝ ներկայացնելով մեդիագրագիտության դերը ժամանակակից աշխարհում։
 Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 4, ժամը 13։00 – https://bit.ly/3AoaKDF 
———————
Միջոցառումը կազմակերպվում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։ 


Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend