Նորություններ

Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ն ավարտվեց. հաղթող ճանաչվեց 9 թիմ

Դեկտեմբերի 24-ին Հեքըթոն [ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը  հաղթող ճանաչվեցին 9 թիմեր:

Արարողությանը մասնակցում էր  նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ներկայացնելով 2012-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած ձեռքբերումները:

Հեքըթոն [ՅԱՆ]–ը Հայաստանում անցկացվող մեծածավալ մրցույթ է, որի ժամանակ թիմերը մրցում են իրենց նորարար գաղափարներով եւ դրանց իրականացման համար նոր տեխնոլոգիաների շնորհիվ նորարար լուծումներ առաջարկելով:  Այս տարի շուրջ 130 մասնագետ մասնակցեց Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ին, որը երկրորդ լայնամասշտաբ հեքըթոնն էր Հայաստանում: Սիլիկոնյան հովտում սկիզբ առած միջոցառման այս ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու այլ մասնագետների համագործակցության միջոցով ընդամենը 24 ժամում մշակել և ժյուրիին ներկայացնել թեմատիկ սահմանափակում չունեցող իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը:

Հեքըթոն [ՅԱՆ] 2012-ում  հետեւյալ անվանակարգերում հաղթող թիմերը ստացան դրամական մրցանակներ.

Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով լավագույն լուծում. 

. Kinect Air Combat թիմի ներկայացրած խաղ, որը կինեկտ տեխնոլոգիայի միջոցով հնարավորություն է տալիս խաղացողին ստանձնել ռազմական օդաչուի դերը եւ հաղթահարել օդային տարածքում առկա խնդիրները՝ հակառակորդին ոչնչացնելու նպատակով:

Լավագույն Windows 8 հավելված.

ApolloSoft թիմի ներկայացրած Shelly խաղ պլանշետի համար, որում Shelly ձկնիկը ճանապարհորդում է օվկիանոսում և տարբեր խոչընդոտներ հաղթահարում:

Լավագույն Windows հեռախոսային հավելված. 

•    s.a.k.u. RAI  թիմի ինտերակտիվ հավելված, որի հիմքում «4 Եղանակ» խաղալիքի գաղափարն է, որը կարելի է կիրառել  ինչպես եղանակի տեսության համար, այնպես էլ որպես էկրանի հավելված:
•    Gardeners թիմի խաղ. այգեպանը պայքարում է իր այգու վնասատուների դեմ:

Լավագույն Android հավելված. 
•    Virtual Punch. ժամանցային խաղ, բազմաշերտային իրականության (Augmented reality) տեխնոլոգիայով:
•    SpiritSpanner. “Որտե՞ղ, Ու՞մ հետ, Ի՞նչ էին նրանք անում, Ո՞վ եկավ, Ի՞նչ ասաց” ավանդական խաղի հավելվածային տարբերակը:

Համայնքային խնդիրների լավագույն լուծում. 

•    mTech թիմ. առողջական խնդիրների և արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման համար ստեղծված հավելված:
•    Save Life թիմ. հավելված, որի շնորհիվ կհավաքագրվի եւ կտարածվի արյան դոնորների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն` դոնորներ գտնելու նպատակով:

Լավագույն մեդիա նախագիծ՝ Հանրային լրագրության ակումբի եւ Knight-Mozilla OpenNews –ի կողմից. 

•    TweetHood հավելված՝ այդ պահին տվյալ վայրում թվիթ հաղորդագրությունները աշխարհագրական տեղայնացմամբ հավաքագրելու համար:

Սորսիո ընկերության կողմից խրախուսական մրցանակներ ստացան CyberGates, Apricot, Picture Coning, Hedgehog թիմերը:

Լավագույն թիմերին ընձեռնվելու է բացառիկ հնարավորություն 2013-ի հունվարի 16-
17-ին ներկայացնել իրենց նախագծերը բուլղարական Eleven Accelerator վենչուրային հիմնադրամին, ինչպես նաև կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների հետ և ստանալ բիզնես և տեխնոլոգիական աջակցություն/խորհրդատվություն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կողմից:

Ժյուրիի անդամներ`

Եվա Հյուսյան, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն, տնօրեն
Սեդա Մուրադյան, Հանրային Լրագրության ակումբ, ղեկավար
Կարեն Վարդանյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն(ԻՏՁՄ), Գործադիր տնօրեն,
Արսեն Գևոգյան, ԷսԷֆԷլ Պրո ընկերության գործադիր տնօրեն,
Գրիգոր Բարսեղյան, Մայքրոսոֆթ Ար Էյ, տնօրենն, SFL ՍՊԸ, տնօրեն
Արտակ Սարոյան, “R&D Arts” Inc. Հայաստանյան գրասենյակ
Մարիամ Դավթյան, mLab ECA ծրագրի ղեկավար:
Հովհաննես Ավոյան, Սորսիո ընկերության նախագահ

Լավագույն թիմերին, անգամ այն թիմերին, որոնք չեն հաղթել հեքթոնում ընձեռնվելու է բացառիկ հնարավորություն 2013 թ.-ի հունվարի 16-17-ին ներկայացնել իրենց նախագծերը բուլղարական Eleven Accelerator վենչուրային հիմնադրամին, ինչպես նաև կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների հետ և ստանալ բիզնես և տեխնոլոգիական աջակցություն/խորհրդատվություն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կողմից:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend