Հնարավորություն հետաքննական լրագրությամբ հետաքրքրված լրագրողների համար
- April 9, 2019
- Category: Հայտարարություններ
Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հանրային լրագրության ակումբ»-ը մայիսի 2-ից մայիսի 5-ը ՀԼԱ գրասենյակում (հասցե՝ Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ) կազմակերպում է հետաքննական լրագրության դասընթաց՝ Հայաստանի փակ կառույցներում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողների համար:
Միջոցառումը կազմակերպվում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ:
Դասընթացն անցկացնելու է հետաքննական լրագրության ոլորտում տարիների փորձառություն ունեցող լրագրող, Բալկանյան հետաքննական լրագրության ցանցի խմբագիր Միլորադ Իվանովիչը (Սերբիա):
Միլորադ Իվանովիչը հանդիսանում է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ), Եվրոպական հետաքննական համագործակցության (EIC) անդամ, համաշխարհային հետաքննական լրագրության ցանցի (GIJN) համահիմնադիր:
Հետևե՛ք ծրագրի ֆեյսբուքյան էջին՝ դասընթացավարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար:
Դասընթացին հրավիրված են տեղական փորձագետներ, որոնք կկիսվեն իրենց փորձառությամբ և կներկայացնեն՝ Հայաստանում փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակը:
Մասնակիցները
- կծանոթանան հետաքննություններ վարելու գործընթացին և բոլոր փուլերին՝ փակ հաստատությունների, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատությունների և հատուկ դպրոցների համատեքստում
- կուսումնասիրեն հետաքննական լրագրության հիմնական գործիքները, մեխանիզմները և էթիկայի կանոնները
- կուսումնասիրեն աղբյուրների հետ աշխատանքը, վարկածների ստուգումը, փաստերի համադրումը
- կծանոթանան Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների ներկայիս իրավիճակին
- Մասնակիցներին կներկայացվի միջազգային լավագույն փորձի օրինակները փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման վերաբերյալ։
- Մասնակիցներին կներկայացվի Հանրային լրագրության ակումբի հրատարակած փակ համակարգերում մարդու իրավունքների լուսաբանման վերաբերյալ լրագրողական ուղեցույցը։
- Դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել ծրագրի շրջանակներում հայտարարված հետազոտական նյութեր հեղինակելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին։
Ունե՞ք
- առնվազն 1 տարվա փորձ լրագրության ոլորտում
- դասընթացի թեմայի վերաբերյալ հետաքննական լրագրողական նյութ պատրաստելու պատրաստակամություն
- մարդու իրավունքների խնդիրների լուսաբանման փորձ
Լրացրե՛ք առցանց հայտադիմումը մինչև 2019 թ․ ապրիլի 20-ը։
Հայտը պետք է ներառի [1] նաև՝
- Ձեր ինքնակենսագրականը
- Հրապարակված մինչև երեք նյութ/հոդված մարդու իրավունքների վերաբերյալ, ներառյալ աղբյուրը/հղումը և հրապարակման ամսաթիվը։
Մասնակցությունը դասընթացին անվճար է: Կազմակերպիչները հոգում են մարզերից մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը։
Կապահովվի համաժամանակյա թարգմանություն՝ անգլերենից հայերեն։
Եթե ունեք հավելյալ հարցեր, ապա կապ հաստատեք Հանրային լրագրության ակումբի հետ [email protected]ի հետ էլ-փոստով, կամ զանգահարեք 012755898։
[1] Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է վերբեռնել Google Drive՝ գրանցման հայտադիմումում նշելով փաստաթղթի հղումը (URL):