Հետաքննական լրագրության դասընթացի բացման արարողության լուսաբանման հրավեր
- May 2, 2019
- Category: Նորություններ
Հետաքննական լրագրության դասընթացի բացման արարողության
լուսաբանման հրավեր
Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հանրային լրագրության ակումբ»-ը մայիսի 2-ից մայիսի 5-ը ՀԼԱ գրասենյակում (հասցե՝ Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ) կանցկացվի հետաքննական լրագրության դասընթաց՝ Հայաստանի փակ կառույցներում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողների համար:
Միջոցառումը կազմակերպվում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ:
Դասընթացն անցկացնելու է հետաքննական լրագրության ոլորտում տարիների փորձառություն ունեցող լրագրող, Բալկանյան հետաքննական լրագրության ցանցի խմբագիր Միլորադ Իվանովիչը (Սերբիա):
Միլորադ Իվանովիչը հանդիսանում է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ), Եվրոպական հետաքննական համագործակցության (EIC) անդամ, համաշխարհային հետաքննական լրագրության ցանցի (GIJN) համահիմնադիր:
Դասընթացին հրավիրված են տեղական փորձագետներ, որոնք կկիսվեն իրենց փորձառությամբ և կներկայացնեն՝ Հայաստանում փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակը:
Հրավիրյալ բանախոսներ՝
Մոնիկա Սարգսյան, Հանրային հայացք՝ փակ աշխարհին
Դավիթ Ամիրյան, ԲՀՀ Հայաստան ծրագրերի գծով փոխտնօրեն
Նինա Փիրումյան, ՀՀ ՄԻՊ գրասենյակի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար
Գայանե Հովակիմյան, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ
Էդիկ Բաղդասարյան, Հետք
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
Արշակ Գասպարյան, Սոցիալական արդարություն ՀԿ
Արման Սուլեյմանյան, Paratv, լրագրող
Նունե Հովսեփյան, ՀՀ ՄՒՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ
Ժաննա Ալեքսանյան, forrights.am:
Կից ուղարկում ենք օրակարգը:
Մասնակիցները
- կծանոթանան հետաքննություններ վարելու գործընթացին և բոլոր փուլերին՝ փակհաստատությունների, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատությունների և հատուկ դպրոցների համատեքստում
- կուսումնասիրեն հետաքննական լրագրության հիմնական գործիքները, մեխանիզմները և էթիկայի կանոնները
- կուսումնասիրեն աղբյուրների հետ աշխատանքը, վարկածների ստուգումը, փաստերի համադրումը
- կծանոթանան Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների ներկայիս իրավիճակին
- Մասնակիցներին կներկայացվի միջազգային լավագույն փորձի օրինակները փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման վերաբերյալ։
- Մասնակիցներին կներկայացվի Հանրային լրագրության ակումբի հրատարակած փակ համակարգերում մարդու իրավունքների լուսաբանման վերաբերյալ լրագրողական ուղեցույցը։
- Դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել ծրագրի շրջանակներում հայտարարված հետազոտական նյութեր հեղինակելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի հետ [email protected] էլ-փոստով կամ զանգահարել 012755898։