ՀԼԱ հեքըթոնի հաղթած նախագծերը ներկայացվեցին Գյումրիում

ՀԼԱ հեքըթոնի հաղթած նախագծերը ներկայացվեցին Գյումրիում

ՀԼԱ՝ մեդիագրագիտության խթանմանն ուղղված հեքըթոնի հաղթած թիմերը Գյումրիում ներկայացրեցին իրենց նախագծերը։

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Հանրային լրագրության ակումբը նոյեմբերի 8-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում Հեքըթոնի հաղթած թիմերը ներկայացրեցին իրենց հետաքրքիր և նորարարական նախագծերը՝

  • Նկարների և հղումների ստուգման հարթակ
  • Մեդիագրագիտության հմտությունների զարգացման հեռախոսային խաղ
  • Արհեստական բանականությամբ տեսանյութեր՝ թվային անվտանգության մարտահրավերների մասին

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Անաստասիա Կոլիվասը։

Մեզ էին միացել նաեւ Շիրակի մարզպետարանից ներկայացուցիչ, ուսուցիչներ, երիտասարդ սթարթափերներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, լրագրողներ։ Ընդհանուր թվով, միջոցառմանը մասնակցել է շուրջ 60 անձ։

Միջոցառմանը մասնակից ՏՏ և սթարթափ ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն ունենցան տեղում փորձարկելու ներկայացված հարթակները և ստացան մրցանակներ՝ տեխնիկական խնդիրներ բացահայտելու համար։

Միջոցառումը կազմակերպվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend