Նորություններ

ՀԼԱ-ի Մեդիա կենտրոնը վերսկսում է գրասենյակային աշխատանքները

Հանրային լրագրության ակումբը արտակարգ դրության ողջ ընթացքում շարունակել է իր աշխատանքները հեռավար սկզբունքով՝ ապահովելով Մեդիա կենտրոնի բոլոր գործառույթները։ Այս ընթացքում Մեդիա կենտրոնն իր հարթակն ու լսարանն է տրամադրել՝ հեռարձակելով Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ լուսաբանումները, որոնք վերահեռարձակվել են ՀՀ այլ ԶԼՄ-ների կողմից։

Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում թե՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, թե՛ արտակարգ դրությամբ և նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ փոփոխությունները։

Այժմ մենք աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում՝ ապահովելով հակահամաճարակային բոլոր նորմերը, սանիտարահիգենիկ պայմաններն ու կանխարգելիչ միջոցները:

Մեզ մոտ մուտքն ու ելքն ուղեկցվում է՝

✔️ հեռավար ջերմաչափումով և գրանցումով,
✔️ ձեռքերի, կոշիկների ախտահանումով,
✔️ հին դիմակների և ձեռնոցների փոխարինմամբ
✔️ սոցիալական հեռավորության (նվազագույնը 1.5 մետր) պահպանմամբ։ 😷 😊 Մենք հետևում ենք մեր և ձեր առողջությանը))



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend