Լուսանկարի աղբյուր՝ Civilnet.am
Հայաստան–ԵՄ հարաբերությունների ակտիվացմանն ու վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությանը զուգընթաց հանրային քննարկումների առանցքում շարունակում են մնալ վիզաների ստացման հետ կապված խնդիրներն ու դժգոհությունները։ Քաղաքացիները սոցիալական հարթակներում հաճախ բարձրաձայնում են առավել զգայուն խնդիրները՝ հանդիպումների ամրագրման սահմանափակ հասանելիություն, ոչ պաշտոնական միջնորդների գործունեություն, որոնք առաջարկում են վճարովի աջակցություն հանդիպումների ամրագրման հարցում, մերժումների ոչ հստակ հիմնավորում։
Այս համատեքստում առավել արդիական է դառնում հարցը՝ ինչպես կարելի է բարձրացնել գործընթացի թափանցիկությունն ու հասանելիությունը և ինչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել այստեղ։
Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Civilnet.am լրատվականի լրագրող Ստելլա Մեհրաբեկյանի կողմից՝ որպես նախաձեռնություն՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։
Ստելլա Մեհրաբեկյանը ս/թ մարտի 26-27-ին, մասնակցել է Աղվերանում կայացած «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» խորագրով երկօրյա սեմինարին, որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր:
