Ինչու և ինչպես հետևել նախընտրական քարոզարշավների ֆինանսավորմանը
- March 7, 2023
- Category: Հայտարարություններ
հանդիպում լրագրողների հետ
Մարտի 15-ին, ժամը 17։00-ին, հրավիրում ենք լրագրողներին IFES-ի՝ քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատու Մագնուս Օհմանի հետ հանդիպման։ Խոսելու ենք այն մասին, թե ինչպես հետևել նախընտրական հիմնադրամների գործունեությանը և քարոզարշավների ֆինանսավորմանը։
Աշնանը Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը` IFES-ը, հրապարակեց՝ Vote for Free – A Global Guide for Citizen Monitoring of Campaign Finance գիրքը, որը նախընտրական ծախսերը վերահսկելու մանրամասն ուղեցույց է քաղաքացիական հասարակության և մեդիայի համար։
Մագնուս Օհմանը այս գրքի հեղինակն է, զբաղվում է քաղաքական կոռուպցիայի բացահայտման, թափանցիկ և հաշվետու պետական կառավարման հարցերում։ Աշխատել է 40-ից ավելի երկրներում, ուսումնասիրել է պետական ռեսուրսների չարաշահման և կոռուպցիայի դրսևորումները օրենքներում և ներպետական տարբեր ինստիտուտներում՝ քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ, կուսակցություններ։
Հանդիպումը կազմակերպում են IFES Հայաստանի գրասենյակը, Հանրային լրագրության ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Այն անցնելու է հաջորդական թարգմանությամբ՝ ՄՆԿ գրասենյակում։ Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ, հեռ․ 010 583620։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 13-ը նախապես գրանցվել։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, [email protected] և IFES Հայաստանի գրասենյակ Աղասի Եսայանին [email protected] հասցեով: