Հայտարարություններ

Նախագծերի համակարգողի/խմբագրի թափուր հաստիքի հայտարարություն

ՀԱՍՏԻՔԸ՝ Նախագծերի համակարգող, խմբագիր

ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` նոյեմբերի 20

ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ։

Մենք փնտրում ենք  պատասխանատու գործընկերոջ, որը հետաքրքրասեր է, նորը սովորելու ձգտում ունի, եռանդով լի է և կարող է ներգրավվել պարզ նախաձեռնություններից, մինչև ավելի բարդ ծրագրերի համակարգման գործում։

Մենք փնտրում ենք համապատասխան մասնագետի, որը կմիանա ՀԼԱ թիմին և կներգրավվի կազմակերպության բազմաբնույթ նախագծերի համակարգման աշխատանքներում, ինչպես նաև կկատարի թարգմանչական և խմբագրական գործառույթներ։

Հիմնական պարտականությունները՝

  • Կազմակերպել և համակարգել նախագծերը։
  • Պլանավորել նախագծերի ընթացիկ գործողությունները և պահպանել ժամկետները։
  • Կազմակերպել նախագծերում ներգրավված այլ գործընկերների աշխատանքը, վերահսկել աշխատանքի որակը։
  • Կառավարել ռիսկերը և խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ։
  • Համակարգել նախագծերի հանրային իրազեկման աշխատանքները։
  • Ըստ անհրաժեշտության կազմակերպել առցանց հեռարձակումներ, համակարգել առցանց հանդիպումներն ու վեբինարները (առցանց հեռարձակումը հնարավոր է սովորել նաև ՀԼԱ-ում՝ փորձաշրջանի ընթացքում)։
  • Թարմացնել ծրագրերին առնչվող բովանդակությունը ՀԼԱ կայքերում, ինչպես նաև ՀԼԱ սոցիալական էջերում ՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Ինստագրամ, Տիկտոկ, Տելեգրամ։
  • Պատրաստել ծրագրային ընթացիկ փաստաթղթեր, հիմնականում՝ հայերեն և անգլերեն։
  • Կազմակերպել ծրագրային միջոցառումներ և մասնակցել դրանց։
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպությունը աշխատանքային հանդիպումների ժամանակ։
  • Համակարգել լոգիստիկ հարցերը։
  • Թարգմանել տեքստեր հայերենից անգլերեն և հակառակը ։
  • Պատրաստել նկարագրական հաշվետվություններ։
  • Մասնակցել ֆոնդահայթայթման գործընթացներին՝ աջակցելով ծրագրային առաջարկների խմբագրմանը, թարգմանությանը։
  • Ապահովել կազմակերպության կայքում հրապարակվող բովանդակության անգլերեն թարգմանությունը։
  • Համագործակցել կազմակերպության տեղական և միջազգային գործընկերների հետ։
  • Կատարել ներգրավված նախագծերից բխող այլ պարտականություններ։

Պահանջվող հմտությունները և փորձը՝

  • Բարձրագույն կրթություն կառավարման, լեզվաբանության, ժուռնալիստիկայի կամ հաղորդակցության ոլորտներում։
  • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ նախագծերի, ծրագրերի համակարգման/կառավարման ոլորտում։
  • Հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանությունների փորձ։
  • Սոցիալական մեդիա գործիքների գերազանց իմացություն, դրանց կիրառման փորձ ՝ աշխատանքային գործընթացքում։
  • Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
  • Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
  • Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
  • Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
  • Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբուներ։
  • Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
  • Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
  • Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։
  • Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ։
  • Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։

Ընձեռվող հնարավորությունները՝
ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացմանը, մասնագիտական առաջընթացին։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։

Դիմելու ընթացակարգը՝

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Ծրագրերի համակարգող – ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»։  Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնքկարող են ձեզ մասին կարծիք հայտնել։

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։

Նախնական ընտրությունն անցած դիմորդներին  հնարավորություն է ընձեռվելու  ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։

Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։

—————————————

Կազմակերպության մասին՝

Հանրային րագրության ակումբը 2011 թվականից գործող հասարակական կազմակերպություն է, որի ուշադրության կենտրոնում է գտնվում հանրության իրազեկվածությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանումը, մեդիա կազմակերպությունների և մեդիա աշխատողների մասնագիտական աջակցությունը, մարդու իրավունքների բարձրաձայնումն ու պաշտպանությունը, ժողովրդավարությանը նպաստող գործընթացների խթանումը։

Հանրային լրագրության ակումբի և կազմակերպության գործունեության ու ընթացիկ ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend