Հայտարարություններ

Կամավորական աշխատանք ՀԼԱ-ում

Լավ դիպլոմ ունենալն այլևս բավարար չէ աշխատանքի առաջարկ ապահովելու համար: Համապատասխան աշխատանքային փորձն այժմ նույնքան արժեքավոր է, որքան ձեր կրթական աստիճանը, երբ խոսքը վերաբերում է հաջող կարիերա կառուցելուն: Հանրային լրագրության ակումբը մեկնարկում է փորձնակության նոր ծրագիր, որը կօգնի ձեզ ձեռք բերել փորձ և զարգացնել հմտություններ մեդիայի, սոցիալական մեդիայի ու լրագրության ոլորտում։

Ի՞նչ կտա ձեզ ՀԼԱ-ում փորձնակության հնարավորությունը։

  • Զարգացնել նոր հմտություններ, որոնք կօգնեն ձեզ ունենալ ավելի մրցունակ CV (ռեզյումե) և ստեղծել կարիերայի նոր հնարավորություններ:
  • Ձեռք բերել նոր գիտելիքները գործնականում կիրառելու ունակություն:
  • Ծանոթանալ աշխատավայրի մշակույթին, քաղաքականություններին և աշխատանքային էթիկայի կանոններին։
  • Ձեռք բերել նոր կապեր և ընկերներ մեդիա ոլորտում։
  • Եվ իհարկե, Սերտիֆիկատ:))

Իսկ մենք ձեռք կբերենք նոր թիմակցի, ով կօգնի ու կաջակցի մեր կազմակերպությանը՝ հետաքրքիր նախաձեռնություններում։ Աշխատանքը հնարավոր է կատարել և՛ հեռավար տարբերակով, և՛ գրասենյակում, աշխատանքային ժամերը և օրերը կորոշենք միասին։

Դիմեք մեզ, եթե հետաքրքրված եք գործնականում կիրառել տեսական գիտելիքները, աշխատանքում ներդնել թարմ մտքեր ու գաղափարներ և հետագայում առավել վստահ անցնել աշխատանքային ուղին։

ՀԼԱ-ում կներգրավվեք նախագծերի համակարգման և ադմինիստրատիվ աշխատանքներում, քննարկումների կազմակերպման և անցկացման աշխատանքներում, սոցիալական ցանցերում բովանդակության ստեղծելու և այլ աշխատանքներում:

 

Ինչպե՞ս դիմել։

Ուղարկի ՛ր ինքնակենսագրականդ [email protected] հասցեին։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Intern_NameSurname։

 

ՀԼԱ թիմը սիրով սպասում է քեզ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend