Հայտարարություններ

Կարողությունների զարգացման հնարավորություն՝ մանկավարժների համար

Գրանցվել այստեղ

Շարունակական կրթությունը համարելով մանկավարժական փորձառության զարգացման լավագույն ճանապարհը՝ Հանրային լրագրության ակումբը նախակրթական հաստատությունների դաստիարակներին և տարրական դպրոցների մանկավարժներին առաջարկում է կարողությունների զարգացման մի շարք հնարավորություններ` մեդիագրագիտության, քննադատական մտածողության, անձնական տվյալների պաշտպանության, թվային անվտանգության, փաստերի ստուգման վերաբերյալ։  

Փուլ առաջին․ առցանց վեբինարների շարք  

Այս վեբինարները հնարավորություն կտան ձեռք բերել ժամանակակից կրթական գործընթացներին մասնակից լինելու համար  անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ։  Վեբինարների արդյունքում դուք կկարողանաք խորքային պատկերացում կազմել «մեդիագրագիտություն» հասկացության վերաբերյալ, կծանոթանաք  քննադատական մտածողությունը կրթական գործընթացում  կիրառելու մեթոդներին, կունենաք  բավարար հմտություններ՝ հաղթահարելու  թվային աշխարհի մարտահրավերները և հմտորեն  կողմնորոշվելու մեդիա միջավայրում։

Վեբինարների ժամանակացույցը և մանրամասները ներկայացված են ստորև՝

N Օր և ժամ Թեմա Դասընթացավար
1. 18.02.2023

16:00 – 17:30

Քննադատական մտածողություն Միշա Թադևոսյան՝ ԴիՎիՎի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի  Ծրագրերի ղեկավար
2. 22.02.2023

16:00 – 17:30

Մեդիագրագիտություն Ալեքսանդր Մարտիրոսյան՝ Հանրային լրագրության ակումբի Ծրագրերի ղեկավար
3. 24.02.2023

16:00 – 17:30

Անձնական տվյալների պաշտպանություն Գևորգ Հայրապետյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ
4. 27.02.2023

15:00 – 16:30

Փաստերի ստուգում Տիրայր Մուրադյան՝ «Հետք»-ի հետաքննող և փաստեր ստուգող լրագրող
5. 01.03.2023

16:00 – 17:30

Թվային անվտանգություն Գեղամ Վարդանյան՝ Media.am-ի գլխավոր խմբագիր
6. 03.03.2023

16:00 – 17:30

Թվային և սոցիալական մեդիա գրագիտություն Սեդա Առաքելյան՝ Հանրային լրագրության ակումբի Ծրագրերի օգնական

Վեբինարները լինելու են ինտերակտիվ, որոնց ընթացքում ակնկալվում է մասնակիցների ակտիվ ներգրավվածություն վարժանքներին, հարցուպատասխանի փուլերին և քննարկումներին։

Փուլ երկրորդ․ վերապատրաստում

Բոլոր վեբինարների ավարտից հետո, մասնակիցներին կառաջարկվի լրացնել համապատասխան թեստեր, որոնց արդյունքների հիման վրա կընտրվեն դիմորդներ հավելյալ վերապատրաստումների ու սեմինարների համար։

Փուլ երրորդ․ ուսուցանողների ուսուցում

Մեր գործընկեր  Teaching Academy և «Քայլ առ քայլ» կազմակերպությունների կողմից այս նախագծի շրջանակներում անցկացվելու են ուսուցանողների վերապատրաստման վեբինարներ ու սեմինարներ։ Արդյունքում, մասնակիցները կհմտանան մեդիագրագիտությունը ուսումնական գործընթացում ինտեգրելու հարցում, ինչպես նաև կստանան դասավանդման համար անհրաժեշտ ռեսուրսներ, պարապմունքների փաթեթներ։

Կարողությունների զարգացման բոլոր փուլերն անցած մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ։

Միջոցառումները կազմակերպվում են Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի  շրջանակում՝ ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի աջակցությամբ։ Նախագծի գործընկեր կառույցներն են՝ «Քայլ առ քայլ» հիմնադրամը, Teaching Academy-ն, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը։  

Հավելյալ հարցերի համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend