Դասընթացներ

Կիբերանվտանգություն և ծնողական վերահսկողություն

Թվային գրագիտությունը ժամանակակից մարդու համար ամենապահանջված կարողություններից մեկն է։ Վեբինարի արդյունքում դուք կհամալրեք ձեր գիտելիքները կիբերանվտանգության հասկացության վերաբերյալ, կծանոթանաք գործիքների, որոնք կօգնեն թվային աշխարհում երեխաների սպառած բովանդակությունը վերահսկելուն և մեդիա միջավայրում հմտորեն կողմնորոշվելուն։

Վեբինարի բանախոսներն են՝

Media.am կայքի խմբագիր, փաստերի ստուգման ու մեդիա ոլորտի մասնագետ Գեղամ Վարդանյան

Հանրային լրագրության ակումբի Ծրագրերի օգնական, փաստերի ստուգման ուղղությամբ մասնագիտացած լրագրող Սեդա Առաքելյան

Վեբինարը Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում և այն մարզային վարպետության դասընթացների մի մասն է։ Նախագիծն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend