Հայտարարություններ

Լոնգրիդ ձևաչափով լրագրողական նյութի պատրաստման առաջարկի հրավեր

Ծրագրի մասին

Հանրային լրագրության ակումբը (այսուհետ, նաև՝ ՀԼԱ) Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ իրականացնում է «COVID-19: Reflection» նախագիծը, որն ուղղված է Հայաստանում հանրային իրազեկվածության բարձրացմանն ու հասարակության տեղեկատվայանցմանը, ինչպես համավարակի և դրա հետևանքների, այնպես էլ համավարակից պաշտպանվելու, պատվաստումների և պաշտպանության այլ մեթոդների մասին։

Ծրագրի շրջանակներում ՀԼԱ-ն նախատեսում է ստեղձել longread (Համացանցում լրագրողական նյութի ներկայացման ձևաչափ։ Լոնգրիդի առանձնահատկությունը մեծ ծավալի տեքստն է, որը բաժանված է մասերի/պարբերությունների՝ մուլտեմդիա նյութերի միջոցով՝ լուսանկարներով, տեսանյութերով, ինֆոգրաֆիկաներով և այլ նյութերով) ձևաչափի բացատրական նյութ, որը թույլ կտա հանրությանը ներկայացնել ծրագրի նպատակին հանգեցնող ամբողջական տեղեկատվությունը՝ փաստարկված գիտությամբ և հիմնավորված տեղական ու միջազգային կառույցների մոտեցումներով։

Առաջադրանքի մասին

Հանրային լրագրության ակումբը հրավիրում է Հայաստանում գործող լրագրողներին ներկայացնելու լոնգրիդ ձևաչափով բացատրական նյութի առաջարկներ, համաձայն այս տեխնիկական առաջադրանքի։

  • Ձևաչափ՝ լոնգրիդ, որը կարող է ներառել մուլտիմեդիա, ֆոտո, վիդեո, տվյալների վիզուալացում, և այլն։
  • Տեսակ՝ բացատրական նյութ։
  • Բովանդակության ձևաչափ՝ տեքստ և լուսանկարներ, տեսանյութեր, տվյալների վիզղուալիզացիա։ Բոլոր վիզուալ նյութերի հեղինակը պետք է հանդիսանա հեղինակը, կամ ապահովվի դրանց օգտագործման իրավունքը։
  • Ընդհանուր ծավալը՝ առնվազն 10, առավելագույնը 12 էջ։
  • Մոտեցում՝ միայն գիտական, ապացուցված, ԱՀԿ-ի կողմից հաստատված բովանդակության օգտագործում։
  • Լեզու՝ հայերեն։

Լոնգրիդ ձևաչափով բացատրական նյութը պետք է մատչելի և հասկանալի լինի հանրության լայն շերտերի համար, այս իմաստով շատ կարևոր է, որպեսզի ուսումնասիրության, հարցազրույցների ընթացքում ստեղծված տեղեկատվությունը նյութում ներկայացվի առավել պարզեցված։

Նյութը պիտի բաղկացած լինի տեղական կամ միջազգային փորձագետների, գիտնականների, մասնագետների  հետ իրականացված հարցազրույցներից, պարզ հարցուպատասխաններից, հղումներ արվեն գիտական տեղական և միջազգային ուսումնասիրությունների։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված կարևոր և առաջնային համարվող տեղեկատվությունից, ցանկալի է նաև՝ տեղական և միջազգային իրավիճակի վերաբերյալ վիճակագրությունների, վերլուծությունների և դրանց արդյունքների ներկայացում՝ ինֆոգրաֆիկաների կամ տվյալների վիզուալացման տեսքով։

Բացատրական նյութի բովանդակությունը պետք է անդրադառնա երեք հիմնական թեմաների՝

  • Համավարակ – ի՞նչ է այն, ինչպե՞ս է զարգանում ու տարածվում, ո՞րոնք են վտանգներն ու ռիսկերը, ինչպիսի՞ հետևանքների այն կարող է հանգեցնել, զարգացման/էվոլյուցիայի ինչպիսի տեսլական է առկա, ինչպիսի՞ գնահատականներ են տալիս տեղական և միջազգային առողջապահական կազմակերպությունները և այլն։
  • Համավարակից պաշտպանվելու եղանականեր – ինչպե՞ս հնարավորինս զերծ մնալ վարակվելուց, որո՞նք են այն հիմնական և ընդունված հակահամաճարակային կանոնները, որոնք պետք է պահպանել, ի՞նչ պատվաստանյութեր կան, ինչպե՞ս են դրանք ազդում, ի՞նչ վարքագիծ դրսևորել վարակվելիս և այլն։
  • Ապատեղեկատվության և դավադրապաշտական տեսությունների հերքում – ի՞նչ կեղծ լուրեր կան, դրանց հերքումը հաստատող տեղեկատվություն, ինչո՞ւ են դրանք սուտ, ո՞րն է դրանց նպատակը և այլն։

Լոնգրիդ ձևաչափով բացատրական նյութը պիտի լինի ամբողջական և համապարփակ բովանդակություն, որը իրազեկման կարիք ունեցող քաղաքացուն կբավարարի՝ տրամադրելով հստակ, ստուգված և ամբողջական տեղեկատվություն համավարակի, դրանից պաշտպանվելու և դրա շուրջ ծավալվող ապատեղեկատվության վերաբերյալ։

Մանրամասներ

Բացատրական նյութը կարող է պատրաստվել ինչպես լրագրողի, այնպես էլ լրագրողների թիմի կամ խմբագրության կողմից։

Նյութի պատրաստման համար սահմանված է պայմանագրի գործողության ժամկետից սկսած 70 օր ժամանակ։ Նյութը պետք է վերջնական՝ ստուգված, խմբագրված տեսքով հանձնվի ՀԼԱ-ին։ Այն կարող է նաև հրապարակվել խմբագրության կողմից՝ հղում տալով ծրագրին։

Նյութի պատրաստման աշխատանքները կմեկնարկեն անմիջապես՝ սույն հայտին բավարարող առաջարկի ստացման պարագայում։

Լրագրողի/խմբագրության հետ ՀԼԱ-ն կկնքի պայմանագիր՝ կցելով այս հայտարարությամբ ամրագրված տեխնիկական առաջադրանքն ու պայմանները որպես հավելված։

Բացատրական նյութի դիմաց վճարվող հոնորարը կազմում է 800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ։

Դիմելու մասին

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ձեր առաջարկը՝ [email protected] էլ․ փոստով՝ ՀԼԱ ծրագրի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանին։

Նամակով ուղարկվող առաջարկը պիտի պարունակի հետևյալը՝

  • Ինքնակենսագրական (լրագրողի, թիմի դեպքում)։
  • Պորտֆոլիո՝ բաղկացած նմանօրինակ մեկ-երկու նյութից։
  • Նյութի առաջարկը և բյուջեն, որի ձևանմուշը կարող եք տեսնել այստեղ։

Ներկայացված պայմաններին և փաստաթղթերը չբավարարող հայտերը չեն դիտարկվի։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ ս․թ․ հոկտեմբերի 25-ը։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend