Հայտարարություններ

Լրագրողական նախագծերի մրցույթ

Հանրային լրագրության ակումբը  Միջազգային ալերտի աջակցությամբ իրականացվող «Հետագծեր» ծրագրի շրջանակում հայտարարում է լրագրողական նախագծերի մրցույթ։

Մրցույթի նպատակն է վեր հանել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները, լուսաբանել մարդկային պատմությունները և կյանքը պատերազմից հետո։

Լրագրողական նախագծերը պետք է ունենան թեմատիկ ուղղվածություն՝ ինչ ազդեցություն  է ունեցել մարդկանց կյանքի վրա պատերազմը, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մարդկանց խնդիրներն ու դրանց հաղթահարելուն ուղղված քայլերը, մարդկային կորուստներ ունեցող ընտանիքների սոցիալական խնդիրները և այլն։

Հաղթող մեդիա նախագծերն ընտրվելու են ծրագրի համակարգող թիմի ու ներգրավված խմբագրերի կողմից և ստանալու են դրամական աջակցություն, նախագիծն իրականացնելու համար։ Հաղթող նախագծերին կտրամադրվի առավելագույնը 1000 եվրո-ին համարժեք գումար (ներառյալ հարկերը):

Պայմաններ՝

  • Լրագրողական նախագծերի ձևաչափն առաջարկում են նախագծի հեղինակը/ները (տեսաֆիլմ, վավերագրական տեսանյութ, մուլտիմեդիա նյութ, մեծ ռեպորտաժ, և այն)։
  • Նախագծերը պետք է ներկայացվեն գործող լրագրողների, վավերագրղների, ֆոտոլրագրողների, բովանդակություն ստեղծող մեդիա աշխատողների կողմից:
  • Անհրաժեշտ է ներկայացնել լրատվամիջոցի գրավոր համաձայնությունը, որտեղ աշխատում է հեղինակը։
  • Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը պատկանելու է նաև Հանրային լրագրության ակումբին։
  • Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերը պետք է առաջինը հրապարակվեն ծրագրին առնչվող հարթակներում։

Առաջարկները կընդունվեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը և բյուջեի ձևաթուղթը։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլեկտորնային փոստի հասցեով կամ 012755898 հեռախոսահամարով։

«Հետագծեր» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին։ Երկամյա ծրագիրը իրականացվում է Միջազգային ալերտի աջակցությամբ «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend