Նյութեր պատրաստելու հնարավորություն լրագրողների համար
- February 28, 2019
- Category: Նորություններ
Վերջնաժամկետ` 2019 թ, փետրվարի 11։
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է մրցույթ փակ հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ, ծերանոցներ, հատուկ դպրոցներ և այլն) մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննության/հետազոտական նյութերի պատրաստման համար։
Երկու կազմակերպությունները իրականացնում են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։
2. Հետաքննության թեմաներ և ակնկալվող արդյունքներ
Լրագրողական հետաքննության թեմաները պետք է վերաբերեն փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում, հոգեկան առողջության կենտրոններում, հիվանդանոցներում, ինչպես նաև բանակում, մանկատներում, ծերանոցներում մարդու իրավունքների խնդիրներին։
Հետաքննության թեմաներից կարող են լինել (ցանկը սահմանափակ չէ)
- Անչափահասների իրավունքների պաշտպանությունը հատուկ հաստատություններում
- Առողջության իրավունքի իրացումը փակ հաստատություններում
- Կրթության իրավունքի իրացումը փակ հաստատություններում
- Մարդու իրավունքների խախտման դեպքերը փակ հաստատություններում
/Ծրագրի թիրախային կառույցներում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերով հետաքննություններ ու բացահայտումներ/ - Աշխատանքային պայմանները, աշխատակիցների որակավորումը եւ աշխատակիցների իրավունքները փակ հաստատություններում:
Հետաքննական նյութի/ուսումնասիրությունների ձևաչափի (հոդված/հոդվածաշար, տեսա և աուդիոնյութեր/հաղորդումներ և այլն), ծավալի և/կամ տևողության մասով որևէ սահմանափակում չկա։ Այնուամենայնիվ, հայտատուներից պահանջվում է ներկայացնել առաջարկվող թեմայի լուսաբանման համար անհրաժեշտ ձևաչափի, մեթոդների և աշխատանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և հիմնավորումներ։
Հետաքննությունների ակնկալվող արդյունքներն են՝
- Հանրությանը ներկայացնել փաստերի վրա հիմնված, հավաստի և ճշտված աղբյուրների հղումով, բազմակողմանի քննված հետաքննական նյութեր փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
- բարձրաձայնել, վեր հանել դեռևս բավարար լուսաբանում չստացած խնդիրներ փակ հաստատություններում առկա մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
- նպաստել հանրության ուշադրության բարձրացմանը փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ,
- Խթանել հանրային բանավեճեր տվյալ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
3. Ժամկետներ
Հետաքննությունները պետք է անցկացվեն և հրապարակվեն մինչև 2019թ․ հունիսի 1-ը/։ Հայտատուները պետք է ներկայացնեն համաձայնագրեր՝ հավաստելով հետաքննական նյութի հրապարակումը տվյալ ժամանակահատվածում։
4.Պահանջվող որակավորումներ և փորձ
Հետաքրքրված լրագրողները / կազմակերպությունները պետք է ունենան՝
- նյութի վերաբերյալ փաստեր հավաքագրելու, հարցազրույցներ իրականացնելու, ինչպես նաև բազմակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն կատարելու կարողություն,
- նախկինում արված առնվազն երեք աշխատանքի հղումներ, կամ կրկնօրինակը կրիչի վրա,
- գերազանց հաղորդակցության հմտություններ,
- համաձայնագիր լրատվամիջոցից, որը կհավաստի հետաքննական նյութի հրապարակումը վերոնշյալ ժամկետներում,
- առնվազն 3 տարվա փորձը լրագրության ոլորտում, ինչպես նաև հետաքննական լրագրության փորձառությունը կհամարվեն առավելություն:
5.Պահանջվող փաստաթղթեր, վերջնաժամկետ և գնահատման չափանիշներ
Հետաքրքրված լրագրողները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հայտ, որը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝
6 Առաջարկ (առավելագույնը 3 էջ)
Առաջարկը պետք է ներառի հայտատուի/կազմակերպության տվյալները, հետաքննության համար առաջարկվող թեման, թեմայի արդիականությունը, ինչպես նաև մանրամասն նկարագրի լրագրողական նյութի համար առաջարկվող հիմնական մեթոդները/մոտեցումները և աշխատանքային պլանը/ժամկետները։ Առաջարկում պետք է ներկայացնել թեմայի ընտրության, առաջարկվող մոտեցումների հիմնավորվածությունն ու դրանց արդյունավետությունը տվյալ թեման լուսաբանելու համար։
2․ Ֆինանսական առաջարկ (բյուջե)
Ֆինանսական առաջարկը պետք է ներառի հետաքննության համար պահանջվող ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ լրագրողի հոնորար, այլ փորձագետների հոնորարներ, ճանապարհածախս, գիշերակաց, նյութերի ձեռքբերում և այլն։
Բյուջեի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 650,000 ՀՀԴ-ն, ներառյալ բոլոր հարկերն ու պարտադիր վճարները։ Ֆինանսավորման բյուջեի միջին գումարը կազմում է 400,000 ՀՀԴ։
3․ Տվյալներ նախորդ փորձի վերաբերյալ
Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց և/կամ փորձագետների ինքնակենսագրականները (կազմակերպությունների դեպքում նաև նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների նկարագրությունը), ինչպես նաև հրապարակված նյութ/հոդված մարդու իրավունքների վերաբերյալ՝ ներառյալ աղբյուրը/հղումը և հրապարակման ամսաթիվը։
Ներկայացված հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
- տեխնիկական առաջադրանքի հիմնավորվածությունը, ներառյալ թեմայի ու խնդրի արդիականությունը/հիմնավորվածությունը, կանանց և խոցելի խմբերի կարիքների տեսանկյունից և աշխատանքի ժամկետների իրատեսական լինելը,
- բյուջեի հիմնավորվածությունը,
- անհրաժեշտ կարողությունների և փորձի առկայությունը լրագրողական հետաքննությունների ոլորտում։
Հայտերը պետք է պատրաստել հայերենով և ուղարկել [email protected] էլ-փոստին մինչև 2019 թ․ փետրվարի 11-ը ժամը 18։00-ը՝ նամակի վերնագրում նշելով «Հետաքննական նյութի պատրաստման հայտ»։ Վերջնաժամկետից հետո ներկայացված փաթեթները չեն քննարկվի։
Հանդիպման կհրավիրվեն միայն նախնական ընտրության փուլը հաղթահարած հեղինակները։
Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական անկախ ժյուրին։
Ընտրված հայտատուները պետք է ուսումնասիրեն ծրագրի կողմից մշակված լրագրողական ուղեցույցը՝ փակ հաստատություններում աշխատելու, մարդու իրավունքներին առնչվող թեմաները լուսաբանելու վերաբերյալ, առաջնորդվեն այդ ուղեցույցում առկա էթիկական նորմերով։ Ընտրված հայտատուները պետք է բաց լինեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների միջոցով մենթորշիփային/մասնագիտական/խմբագրական խորհրդատվությունների հնարավորություններից օգտվելու համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] էլ. հասցեով կամ +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։