Հայտարարություններ

Մարդու իրավունքները համընդհանուր են և չեն կարող ունենալ ազգային սահմանափակումներ

Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված  Մարդու իրավունքների ազգային օրակարգին: Լսումների ընթացքում տեղ գտած ելույթներն ու մեկնաբանությունները հերթական անգամ հանրությանն ի ցույց դրեցին մարդու հիմնարար իրավունքները հարգելու ու պաշտպանելու գործում առկա լուրջ համակարգային խնդիրները: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ այլ պատգամավորների ցուցաբերած վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության կոպիտ ոտնահարում էր, որն ամբողջովին խախտում էր տվյալ հանձնաժողովի առաքելությունը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, միանում ենք բոլոր այն քաղաքացիներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնք արտահայտեցին իրենց անհանգստությունը Նոր Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումների կապակցությամբ:

Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արձագանքի կապակցությամբ, որը ենթադրաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Հրապարակված դիրքորոշումը ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ խտրականությունից ազատ լինելը և իրավահավասարությունը՝ «հասարակական բարոյականության սկզբունքին», ինչը հիմնովին մերժելի է և հարիր չէ ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած պետությանը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերանայել իր պաշտոնական դիրքորոշումը և հավաստել, որ այն անդրդվելիորեն հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին և բոլոր մարդկանց արժանապատվության հանդեպ բարձր հարգանք դրսևորելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորություններին՝ առանց բացառությունների, կողմնապահությունների և երկիմաստությունների:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը

  • ձեռնարկել անհապաղ ու գործուն միջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն, ատելություն և բռնություն հրահրողներին ու իրականացնողներին, որոնք շարունակում են նախորդ վարչախմբի օրոք անպատժելիության մթնոլորտում տարածված անօրինական գործելակերպը՝ քողարկվելով «հասարակական բարոյականության» շղարշով,
  • պետության և դրա բոլոր առնչվող ինստիտուտների մակարդակով ամրագրել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների գերակայությունը,
  • կազմակերպել լայնամասշտաբ կրթական և իրազեկման միջոցառումներ՝  վերացնելու վերջին տարիներին վտանգավոր ծավալների հասնող խտրականության քարոզն ու ատելության խոսքը և վերականգնելու քաղաքացիների ոտնահարված իրավունքները:

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Փինք իրավապաշտպան ՀԿ

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Արմավիրի զարգացման կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքի ուժ ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հկ

«Սևազգեստ Կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն

«Կանանց իրավունքների տուն»

Բեկում ՀԿ

Քալրֆուլ հաուս սոցիալ-մշակութային  իրավապշտպան հկ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Մարդու իրավունքների տուն Երևան

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Լոգոս ԻՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն

«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ

Տաթևիկ ՀԿ

Հանրային քաղաքականության ինստիտուտ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Անի Աղագյուլյան, իրավաբան

Գոհար Ալեքսանյան

Կարեն Թումանյան



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend