Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Մեդիա` հույզերի լեզվով. Ի՞նչ լուծում է առաջարկում ոչ բռնի հաղորդակցությունը

Նյութը հեղինակեց Բանասիրական գիտությունների թեկնածու, մեդիա հետազոտող, Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի ասիստենտ, Գրիշա Գասպարյանը։

Ծանո՞թ իրավիճակ է.  առավոտյան բացում ես հեռախոսդ՝ «միայն մի քանի րոպե լուրեր նայեմ» մտքով։ Բայց մի քանի րոպեն դառնում է կես ժամ, երբեմն՝ ավելի երկար։ Վերնագրերը մեկը մյուսին են հաջորդում` կտրուկ, սենսացիոն, հաճախ՝ վախեցնող, անհանգստություն, լարվածություն  ու անզորություն առաջացնող կամ պարզապես զայրացնող։ 

Երբեմն մեդիա բովանդակության սպառումը դառնում է փորձություն, որի միջով անցնում ենք ամեն օր։ Եվ հենց այստեղ է առաջանում այն հարցը, որն այսօր շատերին է  անհանգստացնում․ ինչպե՞ս սպառել մեդիան առանց ներքին խաղաղությունը խաթարելու և «տոքսիկ» մեդիա բովանդակությունից պաշտպանվելով։ Այս նպատակին հասնելու գործում երկու կարևոր դերակատար` մեդիա արտադրողն ու սպառողը պետք է վերանայեն իրենց մոտեցումներն ու դիտարկեն ոչ բռնի հաղորդակցության սկզբունքներն ամենօրյա կիրառման համար։ 

Մեր կատարած փոքրիկ ուսումնասիրությունը, որն իրականացվել է 2025 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2026թ․ փետրվար ամիսը և որին մասնակցել է 67 մարդ (սկզբնական նախատեսված՝ 50) մեզ հիմք է տալիս ասելու, որ նրանց մեծ մասը տեղեկությունները  ստանում է ու սպառում հիմնականում ոչ թե բուն լրատվական կայքերից, այլ սոցիալական մեդիայի հարթակներից։

Սոցիալական մեդիայի միջոցով լուրը կամ մեդիա բովանդակությունը ավելի արագ է հույզեր ու զգացմունքներ փոխանցում սպառողին՝ զգացմունքային տեղեկատվության մշակման արագութան շնորհիվ (անգլերեն emotional processing speed): Լուրը հայտնվում է քո էկրանին ոչ միայն որպես տեքստ, այլև որպես պատկեր, մեկնաբանություն և իհարկե հարյուրավոր արձագանքներ։ Մինչ դու կհասցնես մտածել թե «ի՞նչ է սա», նյութն արդեն ունեցել է իր էմոցիոնալ ազդեցությունը։ Ուսումնասիրության մասնակիցների պատասխաններում հաճախ էին կրկնվում նույն բառերը՝ «ամեն օր», «շատ հաճախ», «անհանգստություն եմ զգում», «խուսափում եմ քննարկումներից», «անմիջապես հակադարձում եմ»։ 

Ամբողջական հոդվածը հասանելի է Media.am կայքում։

Նյութը պատրաստվել է  «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, ո­րն ի­րա­կա­նաց­վում է Հան­րային լրագ­րու­թյան ա­կումբի կող­մից՝ Եվ­րոպա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ֆի­նան­սավոր­մամբ։

Կիսվել :