Նորություններ

«Մեդիա կենտրոնի» ղեկավարին հորդորել են չցուցադրել «Լսիր ինձ» կինոնկարը

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արգելված «Լսիր ինձ» կինոնկարի՝ օրերս «Մեդիա կենտրոնում» ցուցադրության ընթացքում «Մեդիա» կենտրոնի շենքի դիմաց հսկողություն էին իրականացնում ոստիկանության աշխատակիցները:

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության եւ «Մեդիա կենտրոն» նախագծի ղեկավար Սեդա Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջարկել էին այս տարվա 14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում չցուցադրվող բոլոր ֆիլմերը ցուցադրել «Մեդիա կենտրոնում», բայց քանի որ առաջարկված տարածքը կինոդահլիճ չէ եւ չի համապատասխանում կինոցուցադրման չափանիշներին՝ միայն «Լսիր ինձ» ֆիլմի հեղինակներն են ընդունել հրավերը եւ ֆիլմը ներկայացրել բաց ցուցադրման եւ քննարկման:

​«Համացանցում երբ տարածվեց, որ «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենալու նման բան, մի շարք մարդիկ սկսեցին կոչեր տարածել, որ իրենք դեմ են եւ իրենց դժգոհությունը արտահայտեցին դրա հետ կապված: Ու մի քանի օր շարունակ տարբեր զանգեր էին հնչում, ճիշտ է սպառնալիք չկար, բայց հորդորում էին, որ ֆիլմը չցուցադրվեր: Մենք լսել ենք բոլորի կարծիքները, բայց այնուամենայնիվ մեր որոշումը ուժի մեջ էր, չէր փոխվելու, ցուցադրվեց»,-նշեց Սեդա Մուրադյանը:

Ֆիլմի դիտմանը, ըստ Սեդա Մուրադյանի, մասնակցել են մոտ 60 մարդ: Ընթացքում միջադեպեր, սպառնալիքներ չեն եղել. «Միայն մասնակիցների գրանցման ժամանակ, ներկաներից մեկը նկատել է, որ մի երիտասարդ ոչ միայն գրանցվում է, այլեւ հեռախոսով ուզում է մնացած գրանցվածների անունները եւ կոնտակտային այլ տվյալները լուսանկարել, որը զգայուն տեղեկատվություն է, որ երբեք չենք տրամադրում երրորդ կողմին»:

Կարդացեք նյութն ամբողջությամբ այստեղ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend