Նորություններ

Մեդիագրագիտության հետազոտության մրցույթ. Ամփոփում

Ամփոփվեց Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում հայտարարված ՀՀ նախադպրոցական կրթական ծրագրերի, մեթոդական ուղեցույցների և չափորոշիչների ուսումնասիրություն անցկացնելու համար մրցույթի արդյունքները: 

Հետազոտության մրցույթի արդյունքում ստացված 6 հայտերը գնահատելու համար ստեղծվել էր գնահատման հանձնաժողով, որի անդամներն էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, լրագրող, բլոգեր, ՏՏ եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը, Հանրային լարգրության ակումբ հասարակական կազմակերպության հաղորդակցության և մեդիա մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը: 

Գնահատման հանձնաժողովը հայտերը դիտարկել և գնահատել է հետևյալ չափանիշներով՝

  • Ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի թեմատիկ ուղղվածության 
  • Սահմանված նպատակի, խնդիրների և ակնկալվող արդյունքների համապատասխանություն 
  • Հետազոտության նախագծումը և իրագործելիությունը ներկայացված ժամկետում
  • Պահանջված բյուջեի նպատակայնությունը և իրատեսականություն
  • Ռիսկերի կառավարում և մեղմում (COVID 19-ով պայմանավորված)
  • Հայտատույի հետազոտություններ իրականացնելու մասնագիտական փորձ
  • Առաջարկում նորարարական կամ նոր մոտեցումներ

Հանձնաժողովի գնահատման արդյունքում ընտրվել է Լուսինե Գրիգորյանի և Վիգեն Շիրվանյանի ներկայացրած հետազոտության հայտը: 

Հետազոտության շրջանակում Լուսինե Գրիգորյանը և Վիգեն Շիրվանյանը եռամսյա ժամանակահատվածում կուսումնասիրեն Հայաստանում նախադպրոցական կրթության ոլորտում մեդիագրագիտության ուսուցանման ներառման հնարավորություներն, ուսումնական ծրագրերը և ոլորտը կարգավորող փաստաթղթերը: Կդիտարկվի նաև միջազգային  փորձը։ Կանցկացվեն մի շարք հարցազրույցներ մասնագետների, ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հետազոտության արդյունքում կմշակվեն քաղաքականության փոփոխություններ։ 2021թ․-ի  մարտ ամսին հետազոտողները  կատարված աշխատանքի հիման  վրա մասնագիտական շրջանակներին ու հանրությանը կներկայացնեն արդյունքներն ու նախակրթության ոլորտում մեդիագրագիտության ուղղությամբ քաղաքականության փոփոխության առաջարկների փաթեթ։ 

Հանրային լրագրության ակումբի թիմը շնորհավորում է Լուսինե Գրիգորյանին և Վիգեն Շիրվանյանին։  

Շնորհակալ ենք բոլոր այն հետազոտողներին ու մասնագետներին, որոնք դիմել էին հայտարարված մրցույթին ու ներկայացրել բովանդակալից, որակյալ ու հետաքրքիր առաջարկներ։ Մենք կարևորում ու գնահատում ենք յուրաքանչյուրի աշխատանքը։ 

Հիշեցնենք որ, Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը սույն թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն»  ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend