Դասընթացներ

Մեդիագրագիտությունը նախադպրոցական գործընթացում․ Մեկօրյա դասընթաց Արագածոտնի մարզի ՆՈՒՀ դաստիարակների համար

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում․ մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում հունիսի 12-ին ուղևորվում է դեպի Արագածոտնի մարզ մեդիագրագիտության մեկօրյա դասընթաց իրականացնելու համար։

Հետաքրքրե՞ց, դե ուրեմն շարունակեք կարդալ և ծանոթանալ մանրամասներին։

Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի ինֆոտանը տեղի կունենա «Մեդիագրագիտությունը նախադպրոցական գործընթացում» թեմայով մեկօրյա դասընթաց Արագածոտնի մարզի ՆՈՒՀ դաստիարակների համար։

Դասընթացը հնարավորություն կտա բացահայտելու մեդիագրագիտության դասավանդման շատ ու շատ հետաքրքիր ուղիներ։

Մեկօրյա դասընթացը մշակվել է սույն ծրագրի շրջանակում թարգմանված ֆիննական ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկների հիման վրա՝

Դասընթացը կանցկացնեն ՀՊՄՀ դասախոս, մ․թ․գ․ դոցենտ Լուսինե Պողոսյանը և ՀՊՄՀ դասախոս Տաթևիկ Ենոքյանը։

Դասընթացի նպատակը դաստիարակների նախապատրաստումն է մանկապարտեզում և տարրական դպրոցում մեդիատեխնոլոգիաների կիրառմանն ու տարրական դպրոցի աշակերտների մեդիագրագիտության բարձրացմանը:

Այս վերապատրաստումը հնարավորություն կտա գիտակցել մեդիագրագետ երեխաներ կրթելու, քննադատական մտածողությունը խթանելու կարևորությունը, դիտարկել այդ ուղղությամբ կրթական գործընթացները՝ որպես երեխաների ստեղծագործականության, ինքնուրույնության, քննադատական մտածողության խթանման հնարավորություն։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել մասնակցության հայտ։

Դասընթացին մասնակցությունն անվճար է։

Դասընթացի մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ՝

📩 [email protected] , [email protected] էլ. հասցեներով

📞 +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

 

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն»  ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend