Մեդիագրագիտությունը նախադպրոցական գործընթացում․ Մեկօրյա դասընթաց Արմավիրի մարզի ՆՈՒՀ դաստիարակների համար
- July 1, 2021
- Category: Դասընթացներ, Հայտարարություններ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում․ մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում հուլիսի 9-ին ուղևորվում է դեպի Արմավիրի մարզ մեդիագրագիտության ուղղությամբ մեկօրյա դասընթաց իրականացնելու համար։
Հետաքրքրե՞ց, դե ուրեմն շարունակեք կարդալ և ծանոթանալ մանրամասներին։
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Արմավիր քաղաքում տեղի կունենա «Մեդիագրագիտությունը նախադպրոցական գործընթացում» թեմայով մեկօրյա դասընթաց Արմավիրի մարզի ՆՈՒՀ դաստիարակների համար։
Դասընթացը հնարավորություն կտա բացահայտելու մեդիագրագիտության դասավանդման շատ ու շատ հետաքրքիր եղանակներ։
Մեկօրյա դասընթացը մշակվել է սույն ծրագրի շրջանակում թարգմանված ֆիննական ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկների հիման վրա՝
- Մեդիա քարտեզի ճանապարհորդները. կրթական նյութ մեդիայի և հույզերի վերաբերյալ,
- Երեխաները և մեդիան. ձեռնարկ ծնողների և խնամակալների համար,
- Վստահելի տեղեկությունների որոնում. մեդիա կրթության նյութ՝ գիտության և տեղեկատվության մասին։
Դասընթացը կանցկացնեն ՀՊՄՀ դասախոս, մ․թ․գ․ դոցենտ Լուսինե Պողոսյանը և ՀՊՄՀ դասախոս Տաթևիկ Ենոքյանը։
Դասընթացի նպատակը դաստիարակների նախապատրաստումն է մանկապարտեզում և տարրական դպրոցում մեդիատեխնոլոգիաների կիրառմանն ու տարրական դպրոցի աշակերտների մեդիագրագիտության բարձրացմանը:
Այս վերապատրաստումը հնարավորություն կտա գիտակցել մեդիագրագետ երեխաներ կրթելու, քննադատական մտածողությունը խթանելու կարևորությունը, դիտարկել այդ ուղղությամբ կրթական գործընթացները՝ որպես երեխաների ստեղծագործականության, ինքնուրույնության, քննադատական մտածողության խթանման հնարավորություն։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել մասնակցության հայտ։
Դասընթացին մասնակցությունն անվճար է։
Դասընթացի մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ՝
📩 [email protected] , [email protected] էլ. Հասցեներով,
📞 +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։
Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: