Դասընթացներ

Մեդիագրագիտությունը նախադպրոցական գործընթացում․ Մեկօրյա դասընթաց Շիրակի մարզի ՆՈՒՀ դաստիարակների համար

Մենք գալիս ենք Շիրակի մարզ։ 

Ինչու՞։

Մեդիագրագիտության ուղղությամբ դասընթաց իրականացնելու։

Ե՞րբ։

Մայիսի 29-ին։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Մասնակցել կարող են Շիրակի մարզի ՆՈՒՀ դաստիարակները։

 

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում․ մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում որոշեց շրջել ՀՀ երկու մարզերով և իրականացնել դասընթացների շարք, որոնց նպատակն է խթանել ՆՈՒՀ-երում քննադատական մտածողության և մեդիագրագիտությանը նպաստող կրթական ծրագրերի զարգացմանը։

Մեր առաջին կանգառը կլինի Շիրակի մարզը, որտեղ մայիսի 29-ին, ՆՈՒՀ 15 դաստիարակներ կմասնակցեն «Մեդիագրագիտությունը նախադպրոցական գործընթացում» թեմայով մեկօրյա դասընթացի և հնարավորություն կունենան բացահայտելու մեդիագրագիտության դասավանդման շատ ու շատ հետաքրքիր ուղիներ:

Մեկօրյա դասընթացը մշակվել է սույն ծրագրի շրջանակում թարգմանված ֆիննական ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկների հիման վրա՝

Դասընթացը կանցկացնեն ՀՊՄՀ դասախոս, մ․թ․գ․ դոցենտ Լուսինե Պողոսյանը և ՀՊՄՀ դասախոս Տաթևիկ Ենոքյանը։

Դասընթացի նպատակը դաստիարակների նախապատրաստումն է մանկապարտեզում և տարրական դպրոցում մեդիատեխնոլոգիաների կիրառմանն ու տարրական դպրոցի աշակերտների մեդիագրագիտության բարձրացմանը:

Այս վերապատրաստումը հնարավորություն կտա գիտակցել մեդիագրագետ երեխաներ կրթելու, քննադատական մտածողությունը խթանելու կարևորությունը, դիտարկել այդ ուղղությամբ կրթական գործընթացները՝ որպես երեխաների ստեղծագործականության, ինքնուրույնության, քննադատական մտածողության խթանման հնարավորություն։

Դասընթացը տեղի կունենա սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել մասնակցության հայտ։

Դասընթացին մասնակցությունն անվճար է։

Դասընթացի մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ՝

📩 [email protected] , [email protected] էլ. հասցեներով

📞 +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

 

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն»  ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend