Նորություններ

Մեքենան, որը փրկել է ղարաբաղցի փախստականների լուսանկարները

Հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան

Ղարաբաղցի փախստականների պատմությունները

Հնգամյա Աննա Ղուլյանը ապրում է Երևանի արվարձաններից մեկում, մեկ սենյականոց բնակարանում, իր փոքրիկ քրոջ, ծնողների ու մամայի հորաքրոջ հետ։ Հարմարվել են, բայց միևնույնն է, տունն իրենցը չէ։ Իրենցը մնացել է Շուշիում։

«Արի, արի,– արագ ասում է Աննան՝ դիմավորելով ինձ,– Արի, տես, ի՜նչ սիրուն եմ»։

Աննան
Աշխույժ և անծանոթների հետ միանգամից խոսքի բռնվող Աննան, ինչպես բոլոր երեխաները, իրոք սիրունատես է։ Նա թագ է դրել, իր խոսքերով՝ արքայադստեր զգեստ հագել։ Սիրում է հյուրերին պատմել իր առօրյայի, մանկապարտեզի, խաղալիքների մասին, ցույց տալ իր նկարած աշխատանքները։

Анна и Нарэ Гулян. Истории беженцев из Карабаха

 

Վերոնիկան
«Ուր էլ գնանք, հյուր ենք։ Մեզ մեր տունն է պետք»,– ասում է նրա մայրը՝ 38-ամյա Վերոնիկան։

Այս բնակարան Ղուլյանները տեղափոխվել են ամիսներ առաջ՝ ժամանակավոր կացարանից և մեկ այլ վարձով բնակարանից հետո։ Հին, բայց կոկիկ այս տանն ամեն ինչ պատմում է անցյալի մասին, բայց ոչ այս ընտանիքի։ Ղուլյաններն այստեղ ոչինչ չունեն։

 

Շարունակությունն ԱՅՍՏԵՂ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend