Հայտարարություններ

Մոնիտորինգի և գնահատման մասնագետի թափուր հաստիք (ՀԼԱ/PJC)

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՍՏԻՔԸ՝ Մոնիտորինգի և գնահատման մասնագետ

ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ նոյեմբերի 5-ը ներառյալ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ՝ անմիջապես

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 20 ամիս

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ վեց ամիս,  ծրագրի մեկնարկից՝ երկու ամիս, ծրագրի ավարտին՝ չորս ամիս։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» 20 ամիս տևողությամբ ծրագիրը։ Մոնիթորինգի և գնահատման մասնագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի:

Մոնիտորինգի և գնահատման (ՄևԳ) մասնագետը կաշխատի ծրագրի ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո և պատասխանատու կլինի հետևյալ խնդիրները հաջողությամբ իրականացնելու համար.

Ծրագրի սկզբում՝

  • Ծանոթանալ ծրագրային առաջարկին, հավելվածներին և տրամաբանական գործողությունների աղյուսակին։
  • Պլանավորել ծրագրի ՄևԳ աշխատանքները՝ հիմնվելով ծրագրի տրամաբանական աղյուսակի, ակնկալվող արդյունքների, դրանց ստուգման ենթակա ցուցիչների և ընդհանուր՝ ծրագրի նպատակի ու խնդիրների վրա։
  • Ծրագրի ՄևԳ պլանը ներկայացնել ծրագրային թիմին՝ ծրագրի ղեկավարին, աքսելերատորի ղեկավարին, ծրագրի օգնականին և հաղոդակցության մասնագետին։
  • Ծրագրային թիմին տրամադրել ՄևԳ պլանը և պլանի ապահովման համար աշխատանքային ուղեցույցը, գնահատման ձևաթղթերն ու աշխատանքի պլանավորման գրաֆիկը։
  • Նախատեսել ֆոկուս խմբային քննարկումներ՝ ծրագրի շահառուների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
  • Պարբերաբար կապի մեջ լինել ծրագրային թիմի հետ, ընթացիկ հարցերին արձագանքելու և հետագա գործողությունները ճշգրտելու նպատակով։

Ծրագրի ավարտին՝

  • Ծրագրային թիմի կողմից հավաքագրված տվյալների, ֆոկուս խմբերի և ՄևԳ պլանից բխող այլ գործողությունների արդյունքների հիման վրա իրականացնել ծրագրի ամփոփիչ գնահատումն ու մոնիտորինգը։
  • ՄևԳ-ն կազմել անգլերեն լեզվով ԱՄՆ դեսպանատան կողմից սահմանված մոտեցումների հիման վրա։
  • Ապահովել ծրագրային հաշվետվությանը զուգահեռ ՄևԳ արդյունքների ներկայացումը դոնոր կառույցին։

Պահանջվող հմտությունները և փորձը՝

  • Մագիստրոսի կոչում սոցիոլոգիայի, տնտեսագիտության, կառավարման կամ հաստիքին առնչվող այլ ոլորտում։
  • Առնվազն երեք տարվա փորձ հասարակական ոլորտում ծրագրերի գնահատման և մոնիտորինգի պլանավորման և ՄևԳ հաշվետվությունների ներկայացման։
  • Փորձառություն միջազգային դոնորների պահանջներին համապատասխան ՄևԳ իրականացման։
  • Փաստաթղթերի կազմման, բովանդակությունների և արդյունքների վերլուծության կարողություն։
  • Microsoft Office փաթեթի ծրագրերի հետ աշխատելու հմտություններ։
  • Անգլերենի գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց կարողություններ։
  • Հեռավար աշխատանքի և էլեկտրոնային փոստերով հմտորեն հաղորդակցվելու կարողություններ։

Դիմելու ընթացակարգը՝

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր՝

1. CV-ն հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Monitoring and Evaluation Specialist – NAME SURNAME »։

2. Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և/կամ պատվիրատուների կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել։

3. Խնդրում ենք տրամադրել տվյալներ (հավաստող հղումներ, կոնտակտային տվյալներ, այլ տվյալներ) այն ծրագրերից, որոնց ՄևԳ պլանավորմամբ և հաշվետվությամբ զբաղվել եք դուք։

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։

————————————

Կազմակերպության մասին՝

Հանրային րագրության ակումբը 2011 թվականից գործող հասարակական կազմակերպություն է, որի ուշադրության կենտրոնում է գտնվում հանրության իրազեկվածությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանումը, մեդիա կազմակերպությունների և մեդիա աշխատողների մասնագիտական աջակցությունը, մարդու իրավունքների բարձրաձայնումն ու պաշտպանությունը, ժողովրդավարությանը նպաստող գործընթացների խթանումը։

Հանրային լրագրության ակումբի և կազմակերպության գործունեության ու ընթացիկ ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։

#գործկա #ՀԼԱ #PJC



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend