Հայտարարություններ

Միացիր ստորագրահավաքին՝ ՆԳ նախարարին ԱԺ կանչելու ու ոստիկանությունում տիրող իրավիճակի մասին լսումներ անցկացնելու պահանջով

#ՆախարարԱրիԽոսենք. ստորագրահավաք՝ հանուն ոստիկանության իրական բարեփոխումների

Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրականացնում են համատեղ հանրային արշավ՝ ուղղված ոստիկանական բարեփոխումներին։

Արշավի շրջանակում նախաձեռնվել է ստորագրահավաք՝ ուղղված ԱԺ նախագահին, ԱԺ պաշտպանության և անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին, որպեսզի կազմակերպվեն ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ, Ներքին գործերի նախարարը հրավիրվի Ազգային ժողով՝ պատասխանելու քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, տրամադրի պարզաբանումներ ձախողված բարեփոխումների վերաբերյալ։

✔ Քեզ մտահոգու՞մ է  ոստիկանության շարունակական անգործությունը։

✔ Չե՞ս հանդուրժում իրավապահների կողմից քաղաքացիների խոշտանգումները։

✔ Քեզ անհանգստացնու՞մ է համակարգային կոռուպցիան, թմրաշրջանառության ծավալները, ընտանեկան բռնությունների անտեսման ու ոստիկանության անգործության պատճառով խորացող այլ խնդիրները։

✔ Ցանկանո՞ւմ ես վերահսկել միլիարդավոր դրամները, որոնք ծախսվում են ոստիկանությունը «բարեփոխելու» համար։

Միացի՛ր ստորագրահավաքին․ աջակցի՛ր ԱԺ խորհրդարանական լսումներ հրավիրելու պահանջին։

Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջում, ինստագրամյան էջում և տելեգրամյան ալիքում։

____________

Քաղաքացիական հասարակությունը՝ հանուն քաղաքացու արժանապատվության եւ իրավունքի

Civil society stands for citizens’ dignity and rights.
#քաղհասարակությունըքեզհամար #CivilSociety4You #HumanizeTheBadge #ԱրդարացրՈւսադիրդ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend