Հայտարարություններ

Մրցույթ․ #ԵսՄեդիաԳրագետեմ

Ուզու՞մ ես քո ներդրումն ունենալ սոցիալական մեդիայով տարածվող կեղծ տեղեկությունների դեմ պայքարում։

Ուզո՞ւմ ես կիսվել արժանահավատ աղբյուրների մասին քո գիտելիքներով։

Ստեղծիր իրազեկման նյութ՝ քո բարբառով։

Կիսվիր կարևոր տեղեկությամբ՝ քո հարազատ բարբառով, տարածիր սոցիալական ցանցերում և մասնակցիր #ԵսՄեդիաԳրագետեմ  մրցույթին։ 

Մրցույթի պայմաններ․

Արժանահավատ աղբյուրների սկզբունքների տեքստի հիման վրա կարող եք պատրաստել 

  • սեփական տարբերակը՝ ձեր բարբառով,
  • նկարահանել ինքնուկ /սելֆի/ վիդեոներ, 
  • Նկարահանել վիդեոներ ձեր ընտանիքի անդամների մասնակցությամբ (ներգարվեք ձեր տատիկին, պապիկին, մամային, պապային, եղբորը կամ այլ հարազատի՝ ձեր ցանկացած ֆորմատով՝ տեսանյութով, ինքնուկ վիդեոյով, ինստագրամյան սթորիով և բացատրեք արժանահավատ աղբյուրները : 
  • պատրաստել այլ վիզուալ նյութեր, պոստերներ՝  ըստ ձեր ստեղծագործականության։ 

Ինչպես դիմել մրցույթին 

  • Կիսվում ենք ձեր ստեղծած նյութով սոցիալական ցանցերում։
  • Գրառման տեքստում ներառում ենք հետևյալ գրությունը՝ «Ապատեղեկատվությունից զերծ համայնք #PowerUp #PowerUp_Challenge #ԵսՄեդիաԳրագետեմ #FightFake #DetectManipulation»
  • Սեփական գրառման հղումը տեղադրում ենք այս գրառման մեկնաբանություններում։
  • Կիսվում ենք այս գրառմամբ՝ հանրային Public տարբերակով։

Արժանահավատ աղբյուրների սկզբունքներ՝

  • Յուրաքանչյուր հոդված, տեսանյութ և լուսանկար պետք է ունենա հեղինակ։ Այն պետք է զետեղված լինի նյութում։
  • Յուրաքանչյուր նյութ պետք է ունենա հրապարակման ամսաթիվ։
  • Նյութի վերնագրերը պետք է համապատասխանեն բովանդակությանը։
  • Նյութի լուսանկարը պետք է լինի նյութի վերաբերյալ։
  • Նյութում պետք է հստակ երևան հրապարակվող տեղեկատվության աղբյուրները։
  • Եթե թեման ենթադրում է կարծիքների, շահերի բախում, նյութում պետք է արտացոլված լինի նաև հակառակ կողմի տեսակետը։
  • Նյութը հրապարակած կայքում պետք է լինեն հետադարձ կապի գործիքներ՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, գործունեության հասցե։
  • Նյութը հրապարակած կայքում պետք է լինի «Մեր մասին» բաժինը, որտեղ պետք է արտացոլվի մեդիա կազմակերպության առաքելությունը, նպատակները, խմբագիրների, լրագրողների մասին տեղեկատվություն։

Կարող ես ավելացնել արժանահավատության մասին այն սկզբունքները, որոնցով դու ես առաջնորդվում։

Վերջնաժամկետ 

Մրցույթի վերջնաժամկետը մարտի 25-ն է։

Արդյունքներ

Արդյունքները կամփոփվեն մարտի 30-ին՝ հանրային հրապարակումով։

Հաղթող կճանաչվեն ամենաստեղծագործ ու տարածում, մեկնաբանություններ ունեցող աշխատանքները։ Նյութերը կգնահատվեն այս չափանիշներով։ 

  • Մեդիա գործիքների կիրառում (1 միավոր)
  • Մեդիա ձևաչափերի կիրառում (1 միավոր)
  • Տարածվածություն (1 միավոր՝ 10 տարածման սանդղակի համար)
  • Մեկնաբանությունների քանակ (1 միավոր՝ 10 մեկնաբանության սանդղակով)
  • Սոցիալական մեդիա ցանցերի արդյունավետ կիրառում /Տիկտոկ Ինստագրամ, Ֆեյսբուք, և այլն/ (1 միավոր՝ յուրաքանչյուր հարթակի համար)։

Մրցանակներ 

Մրցանակային ֆոնդում առկա են թաբլեթներ, սմարթ ժամացույցներ, անլար ականջակալներ, հոսանքի բանկեր։  Մրցանակակիրներին և մրցանակների բաշխումը որոշելու է անկախ ժյուրին

Ապատեղեկատվությունից զերծ համայնք #PowerUp #PowerUp_Challenge #ԵսՄեդիաԳրագետեմ #FightFake #DetectManipulation



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend