Նորություններ

Նրանց պատերազմն ավարտված չէ. նրանք փրկում են, այլ ոչ թե սպանում

Հեղինակ՝ Անի Մինասյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության պետ, գնդապետ Մեխակ Արզումանյանն իր պատմությունները պատմեց «Հետագծեր» նախագծին: Նա մեկն է այն փրկարարներից, որոնք 2020 թվականի նոյեմբերի 13-ից մասնակցում են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին:

Մեխակ Արզումանյանը հայ-ադրբեջանական հակամարտության հայկական կողմում այն եզակի մարդկանցից է, որ ամենօրյա անմիջական շփում ունի ադրբեջանցիների հետ։ Ինքը մեկն է այն հայ փրկարարներից, որոնք նախորդ տարվա նոյեմբերի 13-ից սկսած մասնակցում են զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներին։

Գնդապետի հետ հանդիպումը Ստեփանակերտում էր՝ իր աշխատասենյակում։ Կարելի է ասել՝ բախտս բերել էր, որովհետեւ ինձանից առաջ դեռ որեւէ լրագրողի հետ նա չէր համաձայնել խոսել։ Ինձ հետ Արզումանյանն առաջին անգամ զրուցում էր պատերազմի, որոնողական աշխատանքների ու իր ապրումների մասին։

Գնդապետն ու իր տղաներն ամեն օր մտնում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, ու իրենք էլ շատ հաճախ չեն իմանում՝ կվերադառնա՞ն, թե՞ ոչ։

Մանրամասները՝ այստեղ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend