Ոչ բռնի հաղորդակցությունը՝ պարզ լեզվով և ձևաչափով։
📒Մեր մշակած ուղեցույցում ամփոփված են «Ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) կիրառման հիմնական սկզբունքներն ու մոտեցումներն։ ՈԲՀ-ն համարվում է խաղաղության լեզու և առաջարկում է դժվար խոսակցությունների ժամանակ փորձել հասկանալ մեր և դիմացինի զգացմունքներն ու կարիքները։
🫶👂Ինչպե՞ս լսել՝ հասկանալու համար,
Ինչպե՞ս չհամաձայնել՝ առանց վիրավորելու,
🕊️Ինչպե՞ս խոսել սեփական կարիքների մասին և միաժամանակ կարողանալ լսել դիմացինին։
Այս հարցերի պատասխանները կգտնեք «Ոչ բռնի հաղորդակցության ուղեցույցում»։ Այն բաղկացած է 12 վիզուալ նյութերից, որոնք քայլ առ քայլ օգնում են հասկանալ ՈԲՀ — ն և խաղաղարարությանն ուղղված հաղորդակցման մեթոդները։
🤝 Ուղեցույցը մշակվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert-ի և LIVKOM-ի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամը։
Կարդացեք ուղեցույցը, և եթե հավանեք, կարող եք տարածել այն ձեր սոցիալական էջերում։ 👇
#ԽաղաղությունըԿառուցումԵն #ՈԲՀ #NonviolentCommunication #Peacebuilding #InternationalDayOfNonViolence #NVC
