Փաստերի ստուգման հարթակի նախագծման և մշակման մրցույթ․ տեխնիկական առաջադրանք
- June 24, 2022
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է բաց մրցույթ՝ փաստերի ստուգման հարթակի նախագծման և մշակման համար։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ ծրագրավորողներ, այնպես էլ ծրագրավորողների խմբեր և ծրագրավորման ընկերություններ։
Մրցույթի վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է։
Մրցույթի բոլոր մանրամասները հասանելի են այս Տեխնիկական առաջադրանքում։
Մրցույթն անցկացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որը Հանրային լրագրության ակումբն իրականացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։