Նորություններ

«Ձյան մեջ ամեն ինչ նույնն է դառնում». պատերազմի մասնակիցների պատմությունները

Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացածներ

«Վիրավորվել եմ հոկտեմբերի 25-ին, արդեն շտապ օգնության մեքենայով տեղափոխվել եմ Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղից էլ Էրեբունի բժշկական կենտրոն, իրանիս կեսը չէի զգում ու արդեն պատկերացնում էի՝ ինչ է կատարվել, ուղղակի չես կարող չմտածել»։

Գևորգ Կարապետյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, այնուհետև զինվորական ծառայության անցել։ Գևորգը 44 օրյա պատերազմի ընթացքում վիրավորվել է ավիառումբի հարվածից, ինչի հետևանքով ստացել է բեկորային վնասվածք ողնաշարի հատվածում։

Геворг Карапетян окончил Военный университет имени Вазгена Саркисяна, после чего поступил на воинскую службу. Геворг был ранен в результате взрыва авиабомбы и получил осколочное ранение позвоночника.

«Պատերազմից առաջ ես չէի պատկերացնում, որ մեքենան չի կարելի կայանել թեքահարթակի դիմաց, որովհետև մինչ այդ ես հաշմանդամություն ունեցող անձանց չեմ հանդիպել»։

Պաշտոնական տվյալների համաձայն, արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմը տվել է 3788 զոհ, իսկ ադրբեջանականը՝ 2904։ Պատերազմի հետևանքով ադրբեջանական կողմից՝ 2772, իսկ հայկական կողմից 1494 քաղաքացու հաշմանդամության խումբ է սահմանվել։ Հայկական կողմից վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակներում անդամահատվել է 137 անձ։

«Հիմա, եթե մենակ դուրս գաս, անհնար է առանց որևէ մեկի օգնության քաղաքում տեղաշարժվել, կան մի քանի տեղեր, բայց դրանց շրջանակը շատ նեղ է։

Ես որոշեցի մեքենա գնել, ձևափոխել և ինքս վարել, որովհետև տաքսու վարորդներ կային, որոնց բեռնախցիկում սայլակը չէր տեղավորվում, քանի որ գազի բալոն (անոթ՝ հեղուկ գազի համար) կար տեղադրված, իսկ ներսում տեղադրելը խնդիր էր, որովհետև կեղտոտվում էր։ Տասը վարորդներից ութի պատասխանն էր՝ կներես, եղբայր, բայց ես չեմ կարող սայլակը դնել մեքենայիս մեջ։

Գիտեք, սա այն դեպքը չէ, որ կարող ես հարմարվել, ես կյանքում չեմ հարմարվի այս փաստի հետ, որովհետև գիտությունը զարգանում է, բայց մենք`մ արդիկ, այնպիսին ենք, որ ամեն ինչի հետ ենք փորձում զուգահեռ ապրել՝ տանելով նաև ցավը»։

Շարունակությունն ԱՅՍՏԵՂ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend