Հայտարարություններ

Պրակտիկա ՀԼԱ-ում

Երիտասարդների համար հմտություններ զարգացնելու հնարավորություն

Ուզու՞մ ես հմտանալ պրակտիկ աշխատանքի միջոցով։ 

Ուզու՞մ ես դառնալ մրցունակ աշխատաշուկայում։ 

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ում կամավորության հնարավորությունը կօգնի և՛ ձեզ, և՛ մեզ։

Դու կզարգացնես քո հմտությունները, կարողությունները մեդիայի, սոցիալական մեդիայի ու լրագրության ուղղությամբ։ 

Մենք ձեռք կբերենք նոր թիմակցի, ով կօգնի ու կաջակցի մեր կազմակերպությանը՝ հետաքրքիր նախաձեռնություններում։

Դիմեք մեզ, եթե հետաքրքրված եք գործնականում կիրառել տեսական գիտելիքները, աշխատանքում ներդնել թարմ մտքեր ու գաղափարներ և հետագայում առավել վստահ անցնել աշխատանքային ուղին։    

ՀԼԱ-ում կներգրավվեք նախագծերի համակարգման և ադմինիստրատիվ աշխատանքներում, քննարկումների կազմակերպման և անցկացման աշխատանքներում, սոցիալական ցանցերում բովանդակության ստեղծելու և այլ աշխատանքներում:

Մենք ճկուն ենք ժամանակացույցի առումով, դու կարող ես ընտրել քեզ համար հարմար օրեր ու ժամեր։ Իսկ ավարտելուց հետո  կտրվի պրակտիկա անցնելու մասին հավաստագիր։

Ինչպե՞ս դիմել։

Ուղարկի ՛ր ինքնակենսագրականը [email protected] հասցեին։  Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Կամավորություն ։ 

ՀԼԱ թիմը սիրով սպասում է քեզ։ 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend