Նորություններ

Քաղաքացիական պաշտպանություն

2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը ստիպեց յուրաքանչյուրին մտածել իր անվտանգության մասին և հարցեր առաջացրեց քաղաքացիական պաշտպանության մասին:

Ի՞նչ ենք մենք հիշում քաղաքացիական պաշտպանության հիմունքներից։ Ինչպե՞ս վարվել արտակարգ իրավիճակներում։

Այս մարտահրավերները հաղթահարելու և բնակչությանը քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրազեկելու համար Հանրային լրագրության ակումբը ստեղծեց ուսուցողական վիզուալ նյութեր, որոնք լայնորեն տարածվեցին մեդիա տիրույթում ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ անհատների կողմից։

Վիզուալ նյութերը ներկայացնում են քաղպաշտպանության հիմնական քայլերը․ ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ, ինչպե՞ս է հնչում օդային տագնապը, ի՞նչ է նշանակում տագնապային պայուսակ և ի՞նչ է անհրաժեշտ ունենալ պայուսակում։

Բացի վիզուալ նյութերից ՀԼԱ-ն պատրաստել է նաև օդային տագնապի ազդարարման շչակի ձայնը, որը կարող եք լսել՝ անցլենով այս հղմամբ:

Հանրային լրագրության ակումբը նախաձեռնել է նաև ստեղծված իրազեկման պաստառների թարգմանությունը եզդիերեն, ինչի հարցում մեզ աջակցել է Զուզան Խուբոյանը՝ հասանելի դարձնելով քաղպաշտպանության մասին իրազեկող նյութերը նաև Հայաստանում բնակվող եզդիներին։

Ստորև ներակայացվում են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված նախաձեռնության պաստառների կարճ նկարագրությունները և հղումներն ամբողջական շարքին՝

Նյութում ներկայացված տեղեկությունները վերցված են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից՝ http://mes.am/hy/cdmanuals/ Բնակչության նախազգուշացման համար կիրառվում են հետևյալ ազդարարման ազդանշանները՝ «Օդային տագնապ», «Ուշադրություն բոլորին»: Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում` 1)«Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում, 2)«Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի և օդային տագնապի ավարտի դեպքում:

Պաստառները հայերենով հասանելի են այստեղ:

______

Ev materyalek perwerdehiyê ye ku hişyariya gelemperî zêde bike. Agahdariya ku di gotarê de hatî pêşkêş kirin ji malpera Wezareta Rewşên Awarte ya RA-yê tê girtin: http://mes.am/en/cdmanuals/ Ji bo hişyarkirina gel nişaneyên jêrîn ên alarmê têne bikar anîn: “Alarma hewayê”, “Bala her kesê”. Nîşanên alarmê di rewşên jêrîn de têne dayîn: 1) Di rewşa êrişa hewayî de sînyala “Alarma hewayê” tê dayîn, 2) Di rewşa awarte an tehdîda wê de sînyala “Bala her kesê” tê dayîn – dawiya alarma hewayê.

Tekst êrmenî walgerandîye kurmancî Heghîne Xûboyan.

 

Բոլորս էլ գիտենք, որ ռազմական դրության պայմաններում և, առհասարակ, տանը՝ ձեռքի տակ հարկավոր է ունենալ պայուսակ արտակարգ իրավիճակներում այն արագորեն վերցնելու համար: Շատ կարևոր է, որպեզի մենք մանրամասնորեն իմանանք, թե ինչ պետք է պարունակի պայուսակը, պայուսակում առկա դեղատուփը, առաջին օգնության որ պարագաներն են առավել անհրաժեշտ, որտեղ է դրանք պետք պահել և ինչ պայմաններում: Հանրային լրագրության ակումբը պատրաստել է վիզուալ ձեռնարկ այս ամենի մասին, որից կարող են օգտվել բոլորը և տարածել՝ հնարավորինս շատ մարդկանց իրազեկելու համար: Ի՞նչ իմանանք, գուցե, այս կերպ մարդկանց իրազեկելը կյանքեր փրկի:

Պաստառները հայերենով հասանելի են՝ այստեղ:

 ______

Em tevjî zanin rojên dew û doza şêrda, yanê malda çentê te hazirbi bi tendrusîya xweva, çi ko hevceye çentê tedabe,hazir li ber destê tebe. Bi rev bezê bikaribî zû hilînî. Em bi ferzî gerekê zanebin çi ko lazime wî çentîda hebe, hîmlî dû derman ko bikaribî komegdarîya ewlin bighînî mirova û pir ferze tu ko karî wî cenfî bê qezîya xweyîkî. Komera rojnemevanîyê borc hilanîye ser xwe, boy wan înformasîya û pirsa bisporî şirova belake wekî her kes haj wê yekê hebe. Diqewime ew gilî, gotinê zane gele mirova dûrxwe ji qezîyay û xilaske, wana biparêze.

Tekst êrmenî walgerandîye kurmancî Heghîne Xûboyan.

Մեզ կարող եք հետևել նաև՝
Instagram – https://www.instagram.com/publicjournalismclub/
Telegram – https://t.me/pjcarmenia
Twitter – https://twitter.com/pjcarmenia
Twitter – https://twitter.com/pjcmediacenter
Youtube – https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Youtube – https://www.youtube.com/user/Pjournalismclub

Այս պաստառների պատրաստումը հնարավոր է դարձել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի աջակցությամբ

Հանրային լրագրության ակումբի հետ կարող եք կապ հաստատել էլ․ փոստով՝ [email protected] կամ զանգահարելով 012 755 898, 099 755 898 հեռախոսահամարներով։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend