
Քննադատական մեդիագրագիտություն մեծահասակների համար – Շիրակ
- Հոկտեմբերի 10, 2021
- Բաժին. Հայտարարություններ
Մեծահասակները մեդիադաշտում առավել խոցելի են, քան երիտասարդները։ Մեծահասակների մեդիագրագիտությունը կարևոր է ապատեղեկատվությունից զերծ մնալու և ընտանիքի կրտսեր անդամներին փոխանցելու համար։
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Շիրակում տեղի կունենա «Քննադատական մեդիագրագիտություն մեծահասակների համար» թեմայով դասընթացը, որի ժամանակ հետաքննող և փաստերի ստուգման լրագրող Տիրայր Մուրադյանը մեծահասակների հետ կկիսվի իր փորձառությամբ։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան նաև դիտելու «Trust Me/Վստահի ինձ» ֆիլմը հայերեն ենթագրերով և քննարկելու ֆիլմում ներկայացվող դեպքերը, որոնք առնչվում են ապատեղեկատվությանը և դրա հետևանքներին։
Դասընթացը տեղի կունենա Գյումրիում՝ Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոնում (ք․Գյումրի, Մայակովսկի 69)։ Մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։
Դասընթացն անցկացվում է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Հետևե՛ք մեզ՝
Տելեգրամում – https://t.me/pjcarmenia
ՏիկՏոկում – https://www.tiktok.com/@pjcarmenia
Ինստագրամում – https://www.instagram.com/publicjournalismclub/
#CivilSocietyCooperation
#PowerUpAdults #MediaLiteracy #Media