Հայտարարություններ

Քննադատական մեդիագրագիտություն մեծահասակների համար – Սիսիան

Մեծահասակները մեդիադաշտում առավել խոցելի են, քան երիտասարդները։ Մեծահասակների մեդիագրագիտությունը կարևոր է ապատեղեկատվությունից զերծ մնալու և ընտանիքի կրտսեր անդամներին փոխանցելու համար։

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Սիսիան տեղի կունենա «Քննադատական մեդիագրագիտություն մեծահասակների համար» թեմայով դասընթացը, որի ժամանակ հետաքննող և փաստերի ստուգման լրագրող Տիրայր Մուրադյանը մեծահասակների հետ կկիսվի իր փորձառությամբ։

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան նաև դիտելու «Trust Me/Վստահի ինձ» ֆիլմը հայերեն ենթագրերով և քննարկելու ֆիլմում ներկայացվող դեպքերը, որոնք առնչվում են ապատեղեկատվությանը և դրա հետևանքներին։

Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնում (ք․Սիսիան, Չարենցի 5)։ Մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։

Դասընթացն անցկացվում է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Հետևե՛ք մեզ՝
Տելեգրամում – https://t.me/pjcarmenia
ՏիկՏոկում – https://www.tiktok.com/@pjcarmenia
Ինստագրամում – https://www.instagram.com/publicjournalismclub/

#CivilSocietyCooperation
#PowerUpAdults #MediaLiteracy #Media



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend