Հայտարարություններ

Սեմինար՝ մեդիա աշխատողների համար․ ինչպե՞ս լուսաբանել պատերազմը, վիշտն ու տրավման

Ս․ թ․ մարտի 20-ին մեդիա աշխատողները հնարավորություն ունեք մասնակցելու սեմինարի, որը վարելու են փորձառու հոգեբաններ Լիլիթ Թորոսյանն ու Լուսինե Խանդանյանը։

Սեմինարին անդրադարձ է կատարվելու հետևյալ թեմաներին`

– Հույզեր և հուզական ինտելեկտի կոմպետենցիա:
– Սթրեսի ազդեցությունը և հույզերը հաշվի առնող հարցազրույցներ:
– Վիշտ և կորստի ապրում:

Գրանցվել՝ այստեղ։

Մեդիա աշխատողները՝ լրագրողները, օպերատորները, խմբագիրները, ֆոտոլրագրողները, վավերագրողներն ամենուր են․ նրանք մշտապես ամենաբարդ ու ճգնաժամային իրավիճակների առաջնագծում են՝ ապահովելու հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, ցույց տալու և վավերագրելու իրականությունը։ Նրանք նաև տրավմա ապրած անձանց հետ հաղորդակցման առաջամարտիկներից են։

Ինչպե՞ս է պետք էթիկապես գրագետ և հնարավորինս անվտանգ հաղորդակցվել խոցելի աղբյուրների հետ։

Ինչպե՞ս վարվել լրատվական թիմերում տրավմայի և սթրեսի հետ։

Եվ ի վերջո, պատերազմի լուսաբանումը համազգայի՞ն, թե՞ անձնական վիշտ է։

Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցող մասնագետներն ունեն այս հարցերի պատասխանները և պատրաստ են փոխանցել դրանք՝ ձեզ։

Մարտի 20-ին՝ ժամը 11։00-16։00, «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում` Փավստոս Բուզանդի փող․, 97/2 հասցեում, հոգեբան, հոգեթերապևտ Լիլիթ Թորոսյանը և պրակտիկ հոգեթերապևտ Լուսինե Խանդանյանը կանցկացնեն տեղեկատվական-հոգեկրթական հանդիպում՝ մեդիա աշխատողների համար։

Բաց մի՛ թողեք այս հետաքրքիր և կարևոր սեմինարը․ հնարավոր է՝ դուք ունեք վերքեր, որոնք ֆիզիկականի նման տեսանելի և շոշափելի չեն։

Գրանցվե՛ք սեմինարին՝ լրացնելով այս հայտը։

Հայտի գրանցումը ձեզնից կխլի առավելագույնը հինգ րոպե։

Սեմինարին կարող են մասնակցել միայն սահմանափակ թվով մեդիա աշխատողներ, այնպես որ մի՛ թողեք գրանցումը վերջին օրվան։

Հանդիպումն իրականացվում է 2020թ․-ի դեկտեմբերի 1-ին Հանրային լրագրության ակումբի կողմից մեկնարկած «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են` Մեդիա նախաձեռնության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը։

«Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։

Ծրագիրն ընդգրկելու է 2020թ․-ի դեկտեմբերի 31- 2021թ․-ի մայիս 31 ժամանակահատվածը։

Ծրագիրը ֆինանսավորում է «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ»-ը (EED – European Endowment for Democracy):

Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։

Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցե՝ [email protected]



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend