Հայտարարություններ

Շնորհանդես․ «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է չի լինում առցանց»

Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է չի լինում առցանց» ամերիկյան բեսթսելլեր գրքերի շնորհանդեսը։


Այս հեքիաթները զվարճալի պատմություններ են, որոնք երեխաներին կսովորեցնեն մեդիագրագիտության և թվային անվտանգության պարզ, բայց կարևոր կանոններ՝ գրագետ մեդիա ստեղծելու, սպառելու և մեդիաաշխարհում ճանապարհորդելիս գրագետ վարք դրսևորելու համար։ Կսովորեցնեն երեխաներին թվային առողջ հետագիծ ստեղծելու և առցանց միջավայրում անվտանգ լինելու կանոնները։


Շնորհանդեսին բացման խոսքով հանդես կգա Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, իսկ հետո ՀՊՄՀ դասախոս, մ․գ․թ․ դոցենտ Լուսինե Պողոսյանը կխոսի հրատարակված գրքերի միջոցով բարդ թեմաների մասին խոսելու ու դրանք ներկայացնելու մատուցման մանկավարժական մեթոդների ու եղանակների մասին։
Գրքերի ներկայացմանն ու ծրագրի ամփոփմանը կհաջորդի «Կըտ-կըտ ճուտիկը» հեքիաթի հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացումը, որը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի և «Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնի միջև համագործակցությամբ։


«Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է չի լինում առցանց» գրքերը լավագույն հնարավորությունն են մեդիայի, մեդիագրագիտության և թվային անվտանգության մասին խոսելու «պստիկերենով»՝ փոքրերի լեզվով։ 

Հանրային լրագրության ակումբը «Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է չի լինում առցանց» ամերիկյան հեքիաթների հեղինակային իրավունքները ձեռք է բերել, թարգմանել և հրատարակել հայերենով «Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
—————————————————————————————————————————

Միջոցառումը բաց է ինչպես այցելուների, այնպես էլ՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Տիկնիկային ներկայացումը դիտելու համար խնդրում ենք նախապես գրանցվել։

Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։

Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան

Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898

Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected], [email protected]



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend