Նորություններ

Շուռնուխ․ պատերազմով կիսված գյուղը

Հեղինակ՝ Լուսինե Ղարիբյան, Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի 

2020-ի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը կիսեց երկու մասի։

Սահմանային ճշգրտումների արդյունքում Շուռնուխի մի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ այդտեղ բնակվող 13 ընտանիք ստիպված եղավ լքել իր տունը։

Առօրյա խոսքում «Կիսված գյուղը» Շուռնուխի երկրորդ անվանումը դարձավ։

Ադրբեջանցի զինվորների տեղակայումից հետո Շուռնուխը մեկուսացել է, ու նույնիսկ գյուղում հարազատներ ունեցողները զգուշանում են այստեղ գալ։ Իսկ շուռնուխցիները, հարմարված նոր կյանքին, գյուղը լքել չեն պատրաստվում։

Շուռնուխի բաժանումը

44-օրյա պատերազմի արդյունքում երկու կողմից էլ զոհվեցին հազարավոր մարդիկ, հարյուրավորներ դարձան հաշմանդամ և նոր իրավիճակ ստեղծվեց նաեւ հայ-ադրբեջանական սահմանին:Շուռնուխը գյուղ է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանին։2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը, ռուս խաղաղապահների մասնակցությամբ, որոշեցին սահմանը՝ ղեկավարվելով, ըստ պաշտոնական Բաքվի, GPRS համակարգով եւ ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ կազմված քարտեզներով։ 12 տուն հայտնվել ադրբեջանական կողմում։

Հայաստանում, սակայն, համարում են, որ գյուղը պետք է մնար Հայաստանի կազմում՝ վկայակոչելով թե՛ քարտեզների, թե՛ GPRS-ի տվյալների սխալները։Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը 2020-ի դեկտեմբերի 27-ին է տեղեկացել, որ գյուղի ներքեւի թաղամասից դուրս գալու համար ընդամենը 10 օր ունեին: Բնակիչները պատմում են, որ այդ ընթացքում ով ինչ կարողացել, հանել էր տնից, հետո դռները փակել ու դուրս էին եկել։Շարունակությունն ԱՅՍՏԵՂ։

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend