Հայտարարություններ

SMM վերապատրաստում անցկացնելու հրավեր #COMS2022-1

SMM գուրո՞ւ եք, ունե՞ք հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ, կցանկանա՞ք ծանոթանալ մեր թիմի հետ և կարճ ժամանակում օգնել թիմին դառնալ SMM-ի փորձառու կիրառողներ․ ուրեմն, մենք սպասում ենք ձեզ։

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում է սոցիալական մեդիայի մարկետինգով, կառավարմամբ և առաջխաղացմամբ (SMM), թվային մարկետինգով (DM) և որոնողական համակարգերի օպտիմալացմամբ (SEO) զբաղվող կառույցներին վերապատրաստելու ՀԼԱ աշխատակազմին։

Ի՞նչ ենք մենք ուզում․

  • Սովորել SMM ժամանակակից գործիքներ սոցիալական մեդիայի ամենաժամանակակից հարթակների (Instagram, Tik-Tok, Facebook, Twitter, Telegram, Linkedin, YouTube) համար։
  • Մշակել բովանդակություններ և ադապտացնել դրանք սոցիալական մեդիա դաշտի թրենդներին և լսարանին համապատասխան։
  • Սոցիալական մեդիայում առավել արդյունավետ գտնել լսրանաին և մշակել բանալի ուղերձներ գրավիչ լինելու համար։
  • Կազմել սոցիալական մեդիա արշավի պլաններ և կյանքի կոչել դրանք մեծ հաճույքով։
  • Սովորել գեղեցիկ, գրավիչ և ոճային վիզուալ նյութեր ստեղծել, կոնցեպտուալ մոտեցում ցուցաբերել սոցիալական մեդիայի յուրաքանչյուր հարթակի համար։
  • Կառավարել սոցիալական մեդիայի հարթակները, մշակել սոցիալական մեդիայի կիրառման պլան, կյանքի կոչել այն և իրականացնել արդյունքների գնահատում և վերլուծություն։
  • Ավելի լավ հասկանալ և կիրառել թվային մարկետինգի գործիքները։
  • Սովորել որոնողական համակարգերի օպտիմալացման գործիքներն ու մոտեցումները։
  • Օրգանական ճանապարհով ձեռք բերել մեծ լսարան, դիտողականություն և տեսանելիություն։
  • Ավելի տեսանելի և հեշտ որոնելի լինել սոցիալական մեդիայում և որոնողական համակարգերում։
  • Բարդ թեմաները մատուցել պարզ լեզվով։

Ինչպե՞ս ենք ուզում հասնել այս ամենին․

Մեր թիմը պատրաստ է SMM մասնագետին հյուրընկալել ՀԼԱ գրասենյակում և մասնակցել ինտենսիվ դասընթացների, կատարել գործնական առաջադրանքներ, փորձարկումներ և կիրառել նորարարկան մոտեցումներ։ Մենք բաց ենք ցանկացած առաջարկի, նորարարության, բացահայտումների և արկածների առաջ։

Այլ մանրամասներ․

Դիմորդները կարող են ներկայացնել վերապատրաստման իրենց առաջարկները մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը՝ 18:00-ն:

Դիմումները պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը՝

1. Վերապատրաստման պլան, որն իր մեջ կներառի թեմաներ, թեմաների նկարագրություն, ժամանակացույց, կիրառվող մեթոդներ և մոտեցումներ, աշխատանքային գրաֆիկ և այլ մանրամասներ։

2. Գնային առաջարկ, որը պետք լրացված լինի կցված գնառաջարկի ներկայացման ձևաթուղթի համաձայն և պետք է լինի կնքված և ստորագրված։ Առանց կնիքի և ստորագրության ներկայացված առաջարկները մրցույթում չեն դիտարկվելու։

Կից՝ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

Դիմորդները կարող են գնառաջարկին և վերապատրաստման պլանին կից ուղարկել այլ փաստաթղթեր ևս․ ծառայությունների մատուցման և սպասարկման ակցիաների, պատվիրատուին տրվող սպասարկման և այլ առավելությունների վերաբերյալ։

Գնառաջարկները և հավելյալ ներկայացվող փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «SMM_Training»:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Պատվիրատուի ներկայացուցչի՝ ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend